2020թ․ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Արեգնային համակարգի 2 հսկաների Մեծ Միացումը։
Ինչու՞ Մեծ Միացում։
Միացումը այն աստագիտական երևույթն է, երբ մոլորակը Երկրի և Արեգակի հետ գտնվում է մի ուղղի վրա՝ Արեգակի հակառակ կողմում։
Յուպիտերի և Սատուրնի դանդաղ ուղեծրային պտույտի շնորհիվ, նրանց 2-ի միաժամանակ Երկրի հետ միացման մեջ լինելը շատ հազվադեպ երևույթ է, այդ իսկ պատճառով այն կոչվում է Մեծ Միացում։
Ե՞րբ հաջորդ անգամ կդիտվի նման միացում։
Հաջորդը լինելու է 2080 թվականի մարտի 15-ին, իսկ նախորդը եղել է 397 տարի առաջ։
Իսկ Հայաստանից երևալու՞ է։
Իհարկե, այն կարող եք դիտել արևամուտից անմիջապես հետո, արևմուտքում։ Սակայն այն հորիզոնին շատ մոտ է լինելու, դիտելու համար ընտրեք բարձր դիտակետ՝ բարձրահարկ շնեք, բլուր, և հնարավորության դեպքում փորձեք դիտել Երևանի տարածքից դուրս, լուսային աղտոտվածությունից խուսափելու համար։
Այն հնարավոր է դիտել անզեն աչքով, սակայն ավելի լավ փորաձության համար խորհուրդ ենք տալիս դիտել աստղադիտակներով։