Երբևէ մտածե՞լ ես՝ ի՞նչ նվիրել տիեզերասեր ընկերներին: Եթե չես կողմնորոշվում՝ երկնքից որ աստղն իջեցնել, ապա այս ուղեցույցը քեզ կօգնի: ✨
Դե ինչ, արի՛ քննարկենք:
Յուրահատուկ նվերներ տիեզերասերների համար
Զարմանալի չէ, որ տիեզերասերներին նվերներ ընտրելիս կա մեծ բազմազանություն, քանի որ տարբերակները սկսում են երկրայինից հասնում մինչև երկնային, երևակայությունը Տիեզերքի պես անսահման է: Անհոգ եղի՛ր, միասին քննարկելու ենք ամենամատչելիից (երկրայինից) մինչև թանկարժեք (երնային) նվերները, ցանկացած տարիքի և պրոֆեսիոնալության աստիճանի հարմար: Արի՛ տիեզերասերներին բաժանենք տիպերի՝ ավելի հեշտ կողմնորոշվելու համար: 🧑🚀
Ի՞նչ նվիրել ռոմանտիկ տիեզերասերին
Երկինք նայող և երազողները, նույն հեռախոսի էկրանին Սատուրնի կամ Լուսնի նկար տեղադրողները և “Fly me to the Moon” երգողները: Նրանց համար նվերներ ընտրելիս մտածեք՝ ինչը կստիպի երազել և զգալ տիեզերականին ավելի մոտ:
Տարբերակ 1՝ «Աստրոտուր», տուր դեպի աստղերը, որը ռոմանտիկ տիեզերասերին կտեղափոխի Լուսին, ինչպես ասվում է սիրելի երգում: Սակայն Լուսինը միակ հրաշքը չէ, պարգևելով աստրոտուր նրան կպարգևես մի ամբողջ տիեզերական ճամփորդություն մոլորակներից մինչև խորը տիեզերական օբյեկտներ: Աստրոտուրերի մասին մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ:
Տարբերակ 2՝ «Լուսնային Լամպ», որն իր իրականին մոտ տեսքով եթերային կդարձնի ռոմանտիկ տիեզերասերի ննջասենյակը կամ հյուրասենյակը: Ունենալով նման լամպ, քո ռոմանտիկ ընկերն ավելի մոտ կզգա Տիեզերքին: Դե պատկերացրու, սենյակում Լուսին ունենալն ինչ հաճույք է:
Տարբերակ 3՝ «Լուսնային Փազլ», որը հավաքելու ընթացում ընկերդ/ընկերուհիդ կհամադրի ռոմանտիզմը և խնդիրներ լուծելու հմտությունները: Իսկ հավաքելուց հետո փազլը կդառնա տան գեղեցիկ դեկոր:
Տարբերակ 4՝ «Իրական Ռոմանտիկի Աստղադիտակ», որը նրան թույլ կտա վայելել, մոտիկից և մանրամասնորեն ուսումնասիրել Տիեզերքն ամեն օր:
Ի՞նչ նվիրել սկսնակ տիեզերասերին
Տիեզերքի անծայրածիրում իրենց քայլերը սկսողներին, սովորողներին և հետաքրքրվոողներին միշտ էլ հետաքրքիր նվեր կգտնվի: Ընտրելիս հաշվի առ ստացողի տարիքը և նվերի բարդությունը: Նվիրի՛ր այնպիսի բան, որը հեշտ կընկալվի և կմոտիվացնի շարունակել անհայտի ուսումնասիրությունը:
Տարբերակ 1՝ «Դարերի Խոորքից Դեպի Տիեզերք» գիրքը, որտեղ Ավետիք Գրիգորյանը, նույն ինքը հայրենական առաջին արբանյակի կնքահայրը, ներկայացնում է հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն` ճանաչման այն ուղու մասին, որն անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ քարի դարից մինչև մեր օրեր՝ հասնելով նաև ապագա: Գիրքը կարդալով սկսնակ տիեզերասերն ամենամատչելի և հասկանալի կերպով կբացահայտի Տիեզերքի գաղտնիքները, կսովորի ֆիզիկայի և տիեզերագնացության մասին:
Տարբերակ 2՝ «Աստղադիտակ Celestron Astromaster 70AZ»՝ երկինքն ուսումնասիրելու համար, որը հեշտ տեղափոխելով վայրից վայր սկսնակ տիեզերասերը կկատարի դիտումներ և կծանոթանա հեռավոր օբյեկտներին:
Տարբերակ 3՝ «Կարմիր լույս»: Մի՛ զարմացիր, դիտումների ժամանակ կարմիր լույսն առաջին անհրաժեշտության իրերից է, քանի որ ի տարբերություն սպիտակ լույսի, այն օգնում է պահպանել գիշերային տեսողությունը և պարզ տեսնել օբյեկտները: Ուստի, եթե ընկերդ սիրում է աստղադիտումների մասնակցել կամ ունի սեփական աստղադիտակը, ապա կարմիր լույսը հրաշալի տարբերակ է:
Տարբերակ 4՝ «USB լազեր» դիտումների ժամանակ երկնային օբյեկտները մատնացույց անելու, տեսանելի դարձնելու, դիտակի միջոցով ավելի հեշտ գտնելու համար։ Սա հրաշալի հավելում է աստղադիտակ ունեցողի պարագաներին:
Ի՞նչ նվիրել փոքրիկ տիեզերասերին
Հետաքրքրասեր, պրպտող, անընդհատ երկինք նայող և հարցերի տեղատարափ ուղղող երեխաները: Նրանց հարցասիրությունն անսահման է, նվերների տարբերակները՝ նույնպես: Նրանց նվերներ ընտրելիս հաշվի առ նվերի ինտերակտիվությունը, կրթական արժեքը և երկարաժամկետ բնույթը:
Տարբերակ 1՝ «ՄՏԿ։ Մարդու տունը Տիեզերքում» գիրքը, որը նվիրված է միջազգային տիեզերական կայանին և ներառում է մի շարք գերհետաքրքիր թեմաներ՝ համեմված գունավոր պատկերներով, որոնք հրաշալի լրացնում են գրքում տեղ գտած ինֆորմացիան ու այն դարձնում ավելի հասկանալի։ Փոքրիկը կստանա իրեն ամենահասկանալի մատչելի բացատրությունները Տիեզերքի մասին և կմեծացնի բացահայտելու իր ցանկությունը։
Տարբերակ 2՝ «Փոքրիկ Պլանետարիում», Հելլենիստական համաստեղություններին ծանոթանալու և գիշերային երկնքում դրանք ավելի հեշտ ճանաչելու համար։
Տարբերակ 3՝ «Փազլ Արեգակնային Համակարգ», որը հավաքելը կօգնի սովորել Արեգակնային համակարգի կառուցվածքը և ավելի լավ ճանաչել օբյեկտները։
Տարբերակ 4՝ «Մանկական աստղադիտակ» երկնային դիտումների առաջին քայլեր սկսելու և գիտության հանդեպ ոգևորվածություն առաջացնելու համար: Աստղադիտակ ունենալով, փոքրիկ աստղասերը կարող է դիտել երկնային օբյեկտները, ինչպիսիք են Լուսինը, մոլորակները, աստղերը և նույնիսկ խորը տիեզերական հրաշքներ:
Ի՞նչ նվիրել պրոֆեսիոնալ տիեզերասերին
Տիեզերքով, աստղագիտությամբ և ֆիզիկայով լրջորեն հետաքրքրվողները և ուսումնասիրողները: Նրանք, ովքեր հետևում են տիեզերական նորություններին, մանրամասն տեղյակ են Տիեզերքում կատարվող/կատարված/կատարվելիք իրադարձություններից: Ոչ, գուշակների և մոգերի մասին չէ խոսքը: 🧙😄Պրոֆեսիոնալ տիեզերասերին նվերներ ընտրելիս, հաշվի առեք՝ ինչը կբավարարի նրանց հետաքրքրասիրությունը և կավելացնի տիեզերական գիտելիքները:
Տարբերակ 1՝ «Գերհզոր Աստղադիտակ», որը ոչ միայն շքեղ տեսք ունի, այլ նաև շքեղ տեսարաններ է բացում Տիեզերքը ուսումնասիրողի առաջ: Էլ ի՞նչ պրոֆեսիոնալ տիեզերասեր, առանց հզոր դիտակի: Այն էլ ինչ դիտակ, այս Դոբսոնյան աստղադիտակը ստանալով, տիեզերասեր ընկերդ իրեն հավասար է զգալու տիեզերագնացներին, նոբելյան մրցանակակրերին և աշխարհահռչակ երաժիշտներին, ովքեր Գառնիի Star Party-ի աստղադիտման ժամանակ նայել են հենց այս հսկա Դոբսոնյանից:
Տարբերակ 2՝ Պրոֆեսիոնալ պարագաներ: Եթե տիեզերասեր բարեկամդ արդեն ունի աստղադիտակ, նրան կարող ես նվիրել իր աստղադիտակին հարմար պարագաներ, օկուլյարներ, Բարլաու ոսպնյակ, և այլն:
Տարբերակ 3՝ «Մագնիսական լևիտացիայով գլոբուս», որը գեղեցիկ տեսք կհաղորդի հետազոտող տիեզերասերի աշխատասենյակին կամ հյուրասենյակին՝ որպես դեկորացիա:
Տարբերակ 4՝ «Մարսի տերաֆորմացիա» սեղանի ժամանցային և շատ հետաքրքիր խաղ, որը կստիպի «պրոֆեսիոնալ» տիեզերասերին քայլեր մտածել՝ ինչպես Իլոն Մասկից առաջ անցնել՝ Մարսը տերաֆորմացնել և բնակելի դարձնել:
Տարբերակ 5՝ «The Crew» սեղանի խաղ, որը հետաքրքիր, ռազմավարական, քարտային խաղ է: Խաղը թույլ կտա տիեզերասերին մշակել ռազմավարական քայլեր՝ պարզելու ենթադրվող 9-րդ առեղծվածային մոլորակի մասին:
Ի՞նչ նվիրել աստրոլուսանկարիչ տիեզերասերին
Գիշերները ժամերով արթուն մնացող լուսանկարիչները, ինստագրամյան աստրոլուսանկարների և ռոմանտիկ աստղասերների սիրելի պատկերների հեղինակները: Ամենահամբերատար և հաստատակամ աստղասերները: Նրանք սովորաբար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ ունենում են սիրելի հոբբիով զբաղվելու համար, բայց մենք մի բան հաստատ կգտնենք: Արի հասկանանք՝ ի՞նչ է անհրաժեշտ այս էնտուզիաստներին: 🤔Ճիշտ է, աստորլուսանկարչության համար բարենպաստ միջավայր, այն է՝ քաղաքային լույսերից հեռու, բացարձակ մութ և շատ աստղալից երկինք:
Լավագույն Մատչելի Տարբերակ՝ «Աստրոտուրի նվեր քարտ», որով միաժամանակ կնվիրես դրական միջավայր, նոր փորձառություն այլ էնտուզիաստների հետ, Հայաստանի ամենմութ վայրերից սքանչելի տիեզերական պատկերներ ստանալու հնարավորություն և անսահման ջերմ զգացողություններ: 🌌
Լավագույն Թանկարժեք Տարբերակ՝ «Ուղղորդող տեսախցիկ», որը կհեշտացնի աստրոլուսանկարիչ տիեզրասերի աշխատանքը՝ երկնային օբյեկտներին ճիշտ հետևելով, միաժամանակ հստակ պատկերներ ապահովելով: Կարող եք դիտարկել Explore Scientific աստղագիտական օպտիկայի պրոֆեսիոնալ խանութը: Ի դեպ, մեզ հետ կապվելու դեպքում Explore Scientific-ից գնումներ կկատարես հատուկ պայմաններով, քանի որ SpaceShop42-ը հանդիսանում է Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ:
Տիեզերական պահեր պարգևելու ժամանակն է
Դե ինչ, քեզ մնում է կողմնորաշվել՝ որ տիպին է պատկանում աստղասեր ընկերդ և ընտրել նշված տարբերակներից մեկը: Հիշի՛ր, Տիեզերքի սիրահարները յուրահատուկ են, ուստի նրանց նվերները նույնպես պետք է լինեն յուրահատուկ, չկրկնվող և անմոռանալի: Հիշեցնենք, որ մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն, հետսպասարկում, և մեզնից աստղադիտակներ ձեռք բերելով դառնում եք (կամ այն մարդիկ ում նվիրում եք) մեր աստղասերների փակ ակումբի անդամ։ Ամենավերջում չկողմնորոշվողների համար.Միշտ էլ կա մի լավ տարբերակ, որը կարելի է նվիրել ցանկացած տիպի աստղասերին: Դա «Կախարդական Նվեր Քարտ»-ն է, որը թույլ կտա նրան ընտրել սեփական նվերը և ինքնուրույն որոշել վայելել Տիեզերականը երկրային, թե երկնային տարբերակով: Նվեր քարտի նախապատվեր գրանցելու համար կապվեք մեզ հետ: