Մոլորակների մագնիսական դաշտերը տիեզերքի զարմանահրաշ առեղծվածներից են, որոնք գրավում են գիտնականների և հետաքրքրասեր դիտորդների երևակայությունը: Ի տարբերություն բոլորիս հայտնի սովորական մագնիսների, մոլորակների մագնիսական դաշտերը բարդ և դինամիկ համակարգեր են, որոնք պարունակում են բազմաթիվ առեղծվածներ և հետաքրքիր առանձնահատկություններ:

Երկրի մագնիսական դաշտը
Երկրի մագնիսական դաշտը պաշտպանում է Երկիրը արեգակնային քամուց։

Մեր արեգակնային համակարգի գրեթե բոլոր մոլորակներն ունեն եզակի մագնիսական դաշտ, որը մեծ ազդեցություն ունի շրջակա միջավայրի և արտաքին տիեզերքի հետ փոխազդեցության վրա: Ինչո՞ւ գրեթե, քանի որ հետազոտությունները պարզել են, որ Մարսն ու Վեներան զգալի մագնիսական դաշտ չունեն, իսկ Մերկուրին ունի շատ թույլ մագնիսական դաշտ։ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը ունեն մագնիսական դաշտեր, որոնք շատ ավելի ուժեղ են, քան Երկրինը:

մոլորակների պտտման  և մագնիսական դաշտի առանցքները
Զգալի մագնիսական դաշտ ունեցող մոլորակների պտտման առանցքները և մագնիսական դաշտի բևեռներն իրար միացնող առանցքը։

Սակայն ամենաառեղծվածային երևույթներից մեկը գազային հսկա Սատուրնի եզակի մագնիսական դաշտն է։ Նայելով վերևի նկարին, կարո՞ղ եք կռահել՝ ինչում է կայանում Սատուրնի մագնիսական դաշտի ամենամեծ առանձնահատկությունը։

Կռահեցի՞ք, դե իհարկե, մնացած մոլորակների դեպքում մագնիսական դաշտի բևեռներն իրար միացնող առանցքը (մագնիսական դաշտի առանցքը) և մոլորակի պտտման առանցքը չեն համընկնում, այնինչ Սատուրնի դեպքում այն համընկնում է։ Տարբերությունը կազմում է մոտավորապես 1 աստիճան, որը կարելի է անտեսել և համարել, որ առանցները համընկնում են։ Այս և մի շարք այլ հատկությունների (և ոչ միայն Սատուրնի) մասին հաղորդել է Կասսինի առաքելությունը։

Սատուրնի մագնիսական դաշտի այս եզակի առանձնահատկությունը դեռ ամբողջությամբ բացատրված չէ, և այս ոլորտում հետազոտությունները շարունակվում են: Այնուամենայնիվ, այն գիտնականներին արժեքավոր տվյալներ է տալիս՝ ավելի լավ հասկանալու գազային հսկաների մագնիսական դաշտերի ձևավորումը և դրանց ներքին կառուցվածքը:

Կան այս երևույթի բացատրման մի քանի վարկածներ, որոնք դեռևս հաստատված չեն, և չունեն զգալի հիմքեր։ Օրինակ ենթադրվում է, որ մոլորակի ներքին կառուցվածքի առանձնահատկությունները, ինչպիսիք են հեղուկ ներքին միջուկի առանձնահատկությունները, կարող են դեր խաղալ նրա յուրահատուկ մագնիսական դաշտի ձևավորման գործում: Հնարավոր է փոխազդեցություն լինի Սատուրնի պտտվող միջուկի և նրա մթնոլորտի միջև: Սակայն սրանք միայն ենթադրություններ են։

Դե ինչ, եկեք միասին հետևենք Սատուրնի մագնիսական դաշտի հետագա զարգացումներին։ 🚀

en_US