Ընդհանուր դրույթներ
Սույնով սահմանվում են աստրոտուրի (աստղադիտում քաղաքից դուրս), այսուհետև՝ Միջոցառում, Space42-ի՝ Կազմակերպիչ և Միջոցառման մասնակիցների՝ Մասնակից, հարաբերությունների դրույթները Միջոցառման ընթացքում:
Վճարումը
Միջոցառման մասնակցության համար վճարումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ Կազմակերպչի կողմից նշված տարբերակներով: Կանխիկ վճարման տարբերակը հնարավոր է միմիայն Կազմակերպչի և Մասնակցի բանավոր կամ գրավոր համաձայնությամբ:
Փոխհատուցում
Միջոցառման մասնակցության լրիվ կամ մասնակի փոխհատուցում կարող է իրականացվել միջոցառումը սկսվելուց առաջ 2 օրից ավել ժամանակահատվածում: Միջոցառումից առաջ 2 օրվա ընթացքում լրիվ փոխհատուցում չի կատարվում, իսկ մասնակի փոխհատուցում կարող է իրականացվել Կազմակերպչի և Մասնակցի բանավոր կամ գրավոր համաձայնության առկայության դեպքում: Փոխհատուցումը կատարվում է գրանցման ֆորմայի միջոցով անձը հաստատելուց հետո: Էլեկտրոնային հաղորդուղիներով (էլ հասցե, սոցիալական կայքեր, սոցիալական շփման հարթակներ) փոխհատուցում հնարավոր չէ ստանալ: Փոխհատուցում հնարավոր է ստանալ հեռախոսազանգերի միջոցով միայն գրանցման ֆորմայում նշված հեռախոսահամարից կատարված զանգերի դեպքում:
Փոխհատուցում հնարավոր չէ ստանալ Միջոցառման Կազմակերպչի կողմից նշված ժամից ուշանալու դեպքում և Միջոցառմանը չմասնակցելու պատճառով:
Գրանցման հաստատումը
Գրանցումը համարվում է հաստատված, եթե Մասնակիցը ամբողջությամբ վճարել է միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ գումարի չափը, որը Կազմակերպիչը նախապես ներկայացնում է Մասնակցին գրավոր կամ բանավոր տեսքով: Գրանցումը հաստատելուց հետո մասնակիցը Կազմակերպչից տեղեկանում է այդ մասին Կազմակերպչի կողմից ընտրված կապի միջոցի միջոցով:
Անվտանգություն
Մասնակիցը պարտավոր է լսել և կատարել խմբավարի հրահանգները Միջոցառման վայր մեկնելիս և Միջոցառման վայրում:
Արգելվում է
- Ալկոհոլի օգտագործումը միջոցառման վայրում և միջոցառման վայր մեկնելիս առաջ կամ ընթացքում գտնվել ալկոհոլի ազդեցության տակ (Բացառություն է «Լուսնի Ամբողջական Խավարում. Bloody Moon» միջոցառումը, կարդա ստորև)
- Արգելվում է հասարակական կարգի խախտումը և մնացած մասնակիցների ժամանցը խաթարելը
- Ընտանի կենդանիներ բերելը միջոցառման վայր
- Միջոցառումը լճերի կամ գետերի շրջակայքում կատարելիս լողալ լճերում կամ գետերում՝ գիշերով
- ՀՀ օրենսդրությանմբ սահմանված հասարակական կարգի խախտմանը միտված այլ գործողությունները
Նշված կանոնների խախտման դեպքում կազմակերպչական խումբը կարող է կանոնները խախտող մասնակցին միջոոցառումից դուրս հրավիրել և մեկուսացնել:
Համաձայնագիր
Ես ինքնակամ ստորագրում եմ սույն տեղեկացված համաձայնությունը Կազմակերպիչի կազմակերպած Միջոցառումին մասնակցելու վերաբերյալ:
Հավաստիացնում եմ, որ ես պատշաճ կերպով ծանոթացել եմ Միջոցառման նկարագրին և անվտանգության կանոններին, ստացել եմ իմ մոտ առաջացած բոլոր հարցերի ամփոփ պատասխանները և կրում եմ իմ անձի, իմ կողմից բերված մարդկանց և իրերի նկատմամբ լիակատար պատասխանատվություն:
Ես հստակ հասկանում եմ ինձ ներկայացված կանոնները և վերջիններիս հետևելու կարևորությունը, ինչպես նաև գիտակցում եմ, որ կանոնների անտեսումը կարող է հանգեցնել անցանկալի երևույթների: Ես հասկանում եմ որ որոշումները կայացնում է Խմբի Ղեկավարը, ով նշանակվում է կազմակերչական թիմի կողմից:
Ես հաստատում եմ, որ բժշկական որևէ խանգարումներ չունեմ, կամ դրանց առկայության դեպքում բանավոր տեղյակ եմ պահելու կազմակերպչական թիմին մինչև մեկնումը և ինքնուրույն եմ կրում իմ անձի նկատմամբ բժշական բոլոր ռիսկերի պատասխանատվությունը և անհրաժեշտ դեղորայքների առկայությունը:
Իմ առողջական վիճակը (բնածին, ձեռք բերված, քրոնիկ, սուր հիվանդությունները և/կամ խանգարումները, ինչպես նաև նորմայից ցանկացած շեղումները) ես գնահատում եմ ինքնուրույն և/կամ իմ բժշկի խորհրդատվության հիման վրա:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ Միջոցառման կազմակերպիչը/ղեկավարը որևէ պատասխանատվություն չի կրում իմ առողջության և/կամ առողջական վիճակի վատթարացման համար:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ պարտավորվում եմ անվերապահորեն կատարել Կազմակերպչի կողմից սահմանվող գրավոր և բանավոր ցուցումները, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ Միջոցառման ընթացքում իմ անձնական գույքի հնարավոր կորստի, վնասման և/կամ ամբողջական ոչնչացման համար Կազմակերպիչը և անձնակազմը որևէ պատասխանատվություն չեն կրում:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ պետք է գտնվեմ Կազմակերպչի կողմից նշված անհրաժեշտ վայրում, անհրաժեշտ ժամին և ուշանալու դեպքում իմ վճարած գումարը ենթակա չէ վերադարձի:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ Միջոցառումից կարող եմ հրաժարվել մինչև Միջոցառման նկարագրությունում հստակեցված օրն ու ժամը, հակառակ դեպքում պարտավորվում եմ վճարել Միջոցառման ամբողջ գումարը:
Ստորագրելով սույն տեղեկացված համաձայնությունը, ես հաստատում եմ, որ Միջոցառման ընթացքում որևէ վնասվածքների, և/կամ մահվան ելքով պատահարների դեպքում, ես, իմ հարազատները և/կամ այլ լիազորված անձինք Կազմակերպչին և անձնակազմին որևէ պահանջ չենք ունենա, այդ թվում ֆինանսական:
Հավաստում եմ որ իմ տարիքը գերազանցում է 13 տարեկանը և անչափահաս լինելու դեպքում ներկայացնելու եմ ծնողի և/կամ խնամակալի գրավոր համաձայնությունը միջոցառմանը մասնակցելու համար:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
Սույն ուղեցույցով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, իսկ Կազմակերպիչն էլ դադարեցնում է Միջոցառումը, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն ուղեցույցը ստորագրելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն ուղեցույցով պարտավորությունների կատարումը:
Միջոցառումը կարող է դադարեցվել
- Խմբի մասնակիցներից մեկի առողջական վիճակի վատացման կամ ստացած վնասվածքի պատճառով:
- Վատ եղանակային պայմանների դեպքում, որի շարունակելը կարող է վտանգավոր լինել մարդկանց առողջության և դիտողական գույքի համար:
Որոշումը կայացնում է Խմբի Ղեկավարը, ով նշանակվումի Կազմակերչական թիմի կողմից:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ անհաղթահարելի ուժի հավանականության մասին, ծրագրի փոփոխման և այլ անկանխատեսելի շրջադարձի դեպքում կազմակերպչից ու անձնակազմից ես, իմ հարազատները և/կամ որևէ լիազորված անձիք որևէ ֆինանսական և/կամ այլ փոխհատուցում չենք պահանջի, եթե ծրագիրը փոփոխվել է միջոցառումը սկսելուց երկու օր առաջ:
Միջոցառման լուսանկարները
Միջոցառման լուսանկարները հանդիսանում են Space42-ի սեփականությունը, նրանք կարող են օգտագործվել Space42-ի կոմերցիալ նպատակներով առանց սահմանափակման։ Եթե Մասնակիցը լուսանկաներից որևիցե մեկի հանդեպ ունի պահանջներ, կարող է կապնվել Space42-ի հետ նկարի օգտագործման իրավունքների հետ կապված։
«Լուսնի Ամբողջական Խավարում. Bloody Moon» Միջոցառման բացառություններ
1. Տոմսերի վավերականություն, Միջոցառման տեղափոխություն կամ չեղարկում
– Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում Միջոցառուման վայրը հնարավոր է փոփոխվի, կրելով ֆորմատային փոքր փոփոխություններ։
– Եղանակից կախված, Միջոցառման նախապես չեղարկման դեպքում տոմսերը՝
ա) վերածվում են սովորական Աստրոտուրի տոմսերի՝ վավեր մեկ տարի ժամկետով՝ չեղարկման օրվանից սկսած,
բ) ենթակա են դրամական վերադարձի՝ Մասնակցի ցանկությամբ:
2. Ալկոհոլի և ծխախոտի օգտագործման կարգ
– Խստիվ արգելվում է՝
ա) չարաշահել ալկոհոլը
բ) գտնվել հոգեմետ ազդեցություն ունեցող նյութերի ազդեցության տակ,
բ) ալկոհոլ օգտագործել աստղադիտակների մոտ,
գ) ծխել աստղադիտման զոնայում
դ) Միջոցառման տարածք դրսից ալհոկոլ բերել
3. Պատասխանատվություն
– Սույն կանոնների խախտման դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի՝
ա) նախազգուշացնել Մասնակցին,
բ) հեռացնել Մասնակցին միջոցառումից՝ առանց փոխհատուցման,
գ) դիմել իրավապահ մարմիններին
դ) արգելել հետագա մասնակցությունը Space42-ի միջոցառումներին: