Շատերը լսած կլինեն Լուսնի վրա մնացած հետքերի մասին, որին հաճախ այլ կերպ անվանում են լուսնային դավադրություն։ Բանն այն է, որ 1969 թ․ պատմական իրադարձությունը, այն է՝ մարդու առաջին վայրէջքը Լուսնի վրա, տարիներ անց շատերի մոտ կասկած առաջացրեց: Ոչ բոլորն էին հավատում, որ ամերիկացիներն իսկապես ոտք են դրել Լուսնի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր Լուսնի վրա 12 տիեզերագնաց է եղել, որոնք բոլորն էլ ամերիկացիներ էին։ Ոչ մի խորհրդային կամ ռուս տիեզերագնացի չհաջողվեց լինել Լուսնի վրա, ինչն էլ պատճառ դարձավ այն վարկածի առաջացման, թե արդյո՞ք Նիլ Արմսթրոնգը և Բազ Օլդրինը վայրէջք են կատարել Լուսնի վրա և արդյո՞ք հրապարակված նկարներն ու տեսանյութերը կեղծված չէին՝ տիեզերական մրցավազքում հաղթող դուրս գալու միտումով։ Հրապարակված որոշ լուսանկարներ ֆոտոմոնտաժի կասկածներ են առաջացնում, ինչպես նաև դրոշը, որը ամերիկացիները տեղադրեցին Լուսնի վրա, նկարներում կարծես ծածանվում է, որը նույնպես կասկածների տեղիք է տալիս, քանի որ Լուսնի վրա մթնոլորտ չկա և քամի լինել չի կարող։


Այնուամենայնիվ, արհեստական արբանյակներից արված մի շարք նկարներ փաստում են, որ «Ապոլոն 11»-ն իրոք իջել է Լուսնի վրա։ Նկարներում հստակ երևում է մոդուլի թողած հետքը Լուսնի մակերևույթին, որը պահպանվել է շնորհիվ նրա, որ Լուսնի վրա քամի չի լինում։
Չմոռանաք, որ այս հետաքրիքիր պատմության հերոս «Ապոլոն 11»-ը՝ մետաղական կտորներից բաղկացած հավաքածուի տեսքով, կարող եք ձեռք բերել space42.am կայքից՝ այս հղմամբ։

hy