Սիրիուսը երկնքի ամենապայծառ աստղն է, որը փայլում է Մեծ Շուն համաստեղությունում և ձմեռային ամիսներին հստակ տեսանելի է Հյուսիսային կիսագնդում։ Հարավային կիսագնդում այն երևում է ամռանը՝ բևեռային շրջանից հյուսիս։ Սիրիուսից Երկիր հեռավորությունը կազմում է մոտ 81 466 948 800 000 կմ (8,611 լուսատարի)։ Այն մեզ ամենամոտ աստղերից մեկն է, որն էլ հիմնական պատճառն է նրա այդչափ պայծառության։
Սիրիուսը կրկնակի աստղ է և գերազանցում է Արեգակի լուսավորությունը 22 անգամ։ Սիրիուսին կարելի է հետևել Երկրի ցանկացած մասից(հատկապես մեր աստղադիտակներով )` բացառությամբ ամենահյուսիսային շրջաններից։ Ժամանակակից ուսումնասիրությունների համաձայն Սիրիուսի տարիքը կազմում է մոտ 230մլն տարի։ Սկզբում, Սիրիուս համակարգը բաղկացած է եղել երկու սպիտակ-երկնագույն աստղից․ դրանցից մեկի (Սիրիուս Բ) զանգվածը 5 անգամ էր մեծ Արեգակի զանգվածից, իսկ մյուսինը(Սիրիուս Ա)՝ 2 անգամ: Այնուհետև, մոտ 120մլն տարի առաջ, ավելի զանգվածեղ Սիրիուս Բ-ն այրվեց և դարձավ կարմիր հսկա, իսկ հետո «դեն նետեց» իր արտաքին թաղանթը և անցավ ներկայիս սպիտակ թզուկ վիճակին: Ներկայումս Սիրիուս Բ-ի զանգվածը մոտ 1,02 ամգամ մեծ է Արեգակի զանգվածից։ Այն հայտնի ամենածանր սպիտակ թզուկներից մեկն է։