Ընդհանուր դրույթներ
Սույնով սահմանվում են աստրոտուրի (աստղադիտում քաղաքից դուրս), այսուհետև՝ Միջոցառում, SpaceShop42-ի՝ Կազմակերպիչ և Միջոցառման մասնակիցների՝ Մասնակից հարաբերությունների դրույթները Միջոցառման ընթացքում:
Վճարումը
Միջոցառման մասնակցության համար վճարումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ Կազմակերպչի կողմից նշված տարբերակներով: Կանխիկ վճարման տարբերակը հնարավոր է միմիայն Կազմակերպչի և Մասնակցի բանավոր կամ գրավոր համաձայնությամբ:
Փոխհատուցում
Միջոցառման մասնակցության լրիվ կամ մասնակի փոխհատուցում կարող է իրականացվել միջոցառումը սկսվելուց առաջ 2 օրից ավել ժամանակահատվածում: Միջոցառումից առաջ 2 օրվա ընթացքում լրիվ փոխհատուցում չի կատարվում, իսկ մասնակի փոխհատուցում կարող է իրականացվել Կազմակերպչի և Մասնակցի բանավոր կամ գրավոր համաձայնության առկայության դեպքում: Փոխհատուցումը կատարվում է գրանցման ֆորմայի միջոցով անձը հաստատելուց հետո: Էլեկտրոնային հաղորդուղիներով (էլ հասցե, սոցիալական կայքեր, սոցիալական շփման հարթակներ) փոխհատուցում հնարավոր չէ ստանալ: Փոխհատուցում հնարավոր է ստանալ հեռախոսազանգերի միջոցով միայն գրանցման ֆորմայում նշված հեռախոսահամարից կատարված զանգերի դեպքում:
Փոխհատուցում հնարավոր չէ ստանալ Միջոցառման Կազմակերպչի կողմից նշված ժամից ուշանալու դեպքում և Միջոցառմանը չմասնակցելու պատճառով:
Գրանցման հաստատումը
Գրանցումը համարվում է հաստատված, եթե Մասնակիցը ամբողջությամբ վճարել է միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ գումարի չափը, որը Կազմակերպիչը նախապես ներկայացնում է Մասնակցին գրավոր կամ բանավոր տեսքով: Գրանցումը հաստատելուց հետո մասնակիցը Կազմակերպչից տեղեկանում է այդ մասին Կազմակերպչի կողմից ընտրված կապի միջոցի միջոցով:
Անվտանգություն
Մասնակիցը պարտավոր է լսել և կատարել խմբավարի հրահանգները Միջոցառման վայր մեկնելիս և Միջոցառման վայրում:
Արգելվում է
- Ալկոհոլի օգտագործումը միջոցառման վայրում և միջոցառման վայր մեկնելիս առաջ կամ ընթացքում գտնվել ալկոհոլի ազդեցության տակ
- Արգելվում է հասարակական կարգի խախտումը և մնացած մասնակիցների ժամանցը խաթարելը
- Ընտանի կենդանիներ բերելը միջոցառման վայր
- Միջոցառումը լճերի կամ գետերի շրջակայքում կատարելիս լողալ լճերում կամ գետերում՝ գիշերով
- ՀՀ օրենսդրությանմբ սահմանված հասարակական կարգի խախտմանը միտված այլ գործողությունները
Նշված կանոնների խախտման դեպքում կազմակերպչական խումբը կարող է կանոնները խախտող մասնակցին միջոոցառումից դուրս հրավիրել և մեկուսացնել:
Համաձայնագիր
Ես ինքնակամ ստորագրում եմ սույն տեղեկացված համաձայնությունը Կազմակերպիչի կազմակերպած Միջոցառումին մասնակցելու վերաբերյալ:
Հավաստիացնում եմ, որ ես պատշաճ կերպով ծանոթացել եմ Միջոցառման նկարագրին և անվտանգության կանոններին, ստացել եմ իմ մոտ առաջացած բոլոր հարցերի ամփոփ պատասխանները և կրում եմ իմ անձի, իմ կողմից բերված մարդկանց և իրերի նկատմամբ լիկատար պատասխանատվություն:
Ես հստակ հասկանում եմ ինձ ներկայացված կանոնները և վերջիններիս հետևելու կարևորությունը, ինչպես նաև գիտակցում եմ, որ կանոնների անտեսումը կարող է հանգեցնել անցանկալի երևույթների: Ես հասկանում եմ որ որոշումները կայացնում է խմբի ղեկավարը, որը կազմակերչական թիմի կողմից է նշանակվում:
Ես հաստատում եմ, որ բժշկական որևէ խանգարումներ չունեմ, կամ դրանց առկայության դեպքում բանավոր տեղյակ եմ պահելու կազմակերպչական թիմին մինչև մեկնումը և ինքնուրույն եմ կրում իմ անձի նկատմամբ բժշական բոլոր ռիսկերի պատասխանատվությունը և անհրաժեշտ դեղորայքների առկայությունը:
Իմ առողջական վիճակը (բնածին, ձեռք բերված, քրոնիկ, սուր հիվանդությունները և/կամ խանգարումները, ինչպես նաև նորմայից ցանկացած շեղումները) ես գնահատում եմ ինքնուրույն և/կամ իմ բժշկի խորհրդատվության հիման վրա:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ աստորտուրի կազմակերպիչը/ղեկավարը որևէ պատասխանատվություն չի կրում իմ առողջության և/կամ առողջական վիճակի վատթարացման համար:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ պարտավորվում եմ անվերապահորեն կատարել կազմակերպչի կողմից սահմանվող գրավոր և բանավոր ցուցումները, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ աստրոտուրի ընթացքում իմ անձնական գույքի հնարավոր կորստի, վնասման և/կամ ամբողջական ոչնչացման համար կազմակերպիչը և անձնակազմը որևէ պատասխանատվություն չեն կրում:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ պետք է գտնվեմ Կազմակերպչի կողմից նշված անհրաժեշտ վայրում, անհրաժեշտ ժամին և ուշանալու դեպքում իմ վճարած գումարը ենթակա չէ վերադարձի:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ Միջոցառումից կարող եմ հրաժարվել մինչև Միջոցառման նկարագրությունում հստակեցված օրն ու ժամը, հակառակ դեպքում պարտավորվում եմ վճարել Միջոցառման ամբողջ գումարը:
Ստորագրելով սույն տեղեկացված համաձայնությունը, ես հաստատում եմ, որ աստրոտուրի ընթացքում որևէ վնասվածքներ, և/կամ մահվան ելքով պատահարների դեպքում, ես, իմ հարազատները և/կամ այլ լիազորված անձինք աստրոտուրի կազմակերպչին և անձնակազմին որևէ պահանջ չենք ունենա, այդ թվում ֆինանսական:
ԱՍՏՐՈՒՏՈՐԸ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ
Սույն ուղեցույցով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, իսկ կազմակերպիչն էլ դադարեցնում է աստրուրը, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն ուղեցույցը ստորագրելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն ուղեցույցով պարտավորությունների կատարումը:
Աստուտուրը կարող է դադարեցվել
- Խմբի մասնակիցներից մեկի առողջական վիճակի վատացման կամ ստացած վնասվածքի պատճառով:
- Վատ եղանակային պայմանների դեպքում, որի շարունակելը կարող է վտանգավոր լինել մարդկանց առողջության և դիտողական գույքի համար:
Որոշումը կայացնում է խմբի ղեկավարը, որը կազմակերչական թիմի կողմից է նշանակվում:
Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ անհաղթահարելի ուժի հավանականության մասին, ծրագրի փոփոխման և այլ անկանխատեսելի շրջադարձի դեպքում կազմակերպչից ու անձնակազմից ես, իմ հարազատները և/կամ որևէ լիազորված անձիք որևէ ֆինանսական և/կամ այլ փոխհատուցում չենք պահանջի, եթե ծրագիրը փոփոխվել է միջոցառումը սկսելուց երկու օր առաջ:
Հավաստում եմ որ իմ տարիքը գերազանցում է 13 տարեկանը և անչափահաս լինելու դեպքում ներկայացնելու եմ ծնողի և/կամ խնամակալի գրավոր համաձայնությունը միջոցառմանը մասնակցելու համար:
Աստրոտուերի լուսանկարները
Աստրոտուրերի լուսանկարները հանդիսանում են SpaceShop42-ի սեփականությունը, նրանք կարող են օգտագործվել SpaceSho42-ի կոմերցիալ նպատակներով առանց սահմանափակման։ Եթե Մասնակիցը լուսանկաներից որևիցե մեկի հանդեպ ունի պահանջներ, կարող է կապնվել SpaceShop42-ի հետ նկարի օգտագործման իրավունքների հետ կապված։