Ծանոթացի՛ր Դոբին՝ Տիեզերքի դիտումների հսկային 🔭

Հիբրիդային Դոբսոնյան աստղադիտակ Explore Scientific 254մմ

Սեփական աստղադիտակն ունենալն այժմ ԶԵՂՉՎԱԾ է:⌛

Աստղադիտումներ Դոբսոնյան դիտակով

Ուսումնասիրիր Տիեզերքը ցանկացած վայրից📍
Տեղափոխի՛ր Դոբը տան բակից հեռավոր դիտակետեր:

Աստղադիտում Հիբրիդային Դոբսոնյան աստղադիտակով

Զգա լույսի ուժը ✨
Ընկղմվիր խորը երկնքի գալակտիկաների և միգամածությունների ցնցող տեսարաններում:

Օրիոն Հիբրիդային Դոբսոնյան աստղադիտակից
Լուսինը կանաչ ֆիլտրով Հիբրիդային Դոբսոնյան աստղադիտակից

Բացահայտիր հեռավոր հրաշքները 🌌
Բացիր աչքերդ դեպի խորը դետալներ և գեղեցիկ պատկերներ, որոնք թաքնված են տեսադաշտից:

⚠️Դոբն օգտագործելու պահանջները⚠️

 

  • Լինել աստղադիտման էնտուզիաստ
  • Պատրաստ բացահայտելու գեղեցիկը
  • Ունենալ անսահման հետաքրքրասիրություն
  • Խանդավառված լինել Տիեզերքով
Աստղադիտումներ Հիբրիդային Դոբսոնյան աստղադիտակով

Ի՞նչ է Դոբսոնյան աստղադիտակը 🔭

Տարածված սիրողական աստղագետների շրջանում՝ Դոբսոնյանը ռեֆլեկտորային աստղադիտակ է, ինչը նշանակում է, որ այն օգտագործում է հայելի, ոչ թե ոսպնյակ: Չափերին մի՛ խաբվիր: Դոբը բարդ մեխանիզմներ չունի։ Այն հեշտությամբ շարժվում է վեր ու վար: Սարքը կայուն է, հեշտ է տեղադրել և օգտագործել: Դոբը դեպի հեռավոր հրաշքներ ուղղելը հաշվածրոպեների հարց է: Նրա առանձնահատկությունը հսկայական քանակությամբ լույս հավաքելն է, թույլ տալով տեսնել մոլորակների, միգամածությունների, գալակտիկաների ու աստղակույտերի ամենաչնչին դետալները:

Դոբը Գործարկվել է

Ստարմուս փառատոնի Սթար Փարթիի ժամանակ:
Հզոր դիտակից նայել են ոլորտի ամենահզորներն ու մեծամեծերը՝ տիեզերագնացներ,
Նոբելյան մրցանակակիրներ, աշխարհահռչակ երաժիշտներ 🤩

star-party-STARMUS-VI

 

🔭 Դոբսոնյանը միանշանակ աստղային ու տիեզերական հզորություն է ☄️

Աստղադիտման էնտուզիաստնեը Դոբսոնի մասին

Amateur stargazer
 

Շնորհիվ հայելու տրամագծի, դիտակը ունի բավականին բարձր լուսազգայունություն, ինչի շնորհիվ հնարավոր է դարձնում դիտել ցածր պայծառությամբ երկնային օբյեկտներ (5.5m սկսած), ինչպես նաև արեգակնային համակարգի մոլորակները: (Բարձր պայծառությամբ օբյեկտներ նայելիս պարտադիր է օգտագործել ֆիլտր): Այն նաև համեմատած նույն տրամագծով այլ դիտակների հետ թեթև է քաշով, արագ է հավաքվում: Իսկ դոբսոնյան համակարգը հեշտ է կառավարել և գտնել ցանկացած օբյեկտ: Լավագույն Տրամագիծ-որակ-գին հարաբերակցությունը շուկայում :) u003cbru003eu003cbru003eu003cstrongu003eu003ca rel=u0022noreferrer noopeneru0022 href=u0022https://www.facebook.com/ruzan.shahnazaryan.3u0022 target=u0022_blanku0022u003eՌուզան Շահնազարյանu003c/au003e, Ինդուստրիալ դիզայներu003c/strongu003e

 

Դոբսոն աստղադիտակը իմ դիտակի առաջին փորձն էր։ Այն շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս, քան սկսնակ աստղադիտորդը ցանկանում է։ Այս աստղադիտակը Spaceshop 42 ի կազմակերպած աստղադիտումների անբաժանելի մասն է։ Եթե սկսնակ աստղադիտորդ ես միգուցե ներդրումը մի փոքր շատ թվա, սակայն երբ սուզվես երկնքի ծովում և օրեցոր նոր խորություններ բացահայտես, հաստատ ցանկանալու ես, որ այն աստադիտակը որով աստղադիտման ես մասնակցել ունենաս նաև քո տանը։ u003cbru003eu003cbru003eu003cstrongu003eu003ca href=u0022https://www.facebook.com/YervandSamvelichTadevosyanu0022u003eԵրվանդ Թադևոսյանu003c/au003e, Ararat IT Center-ի համահիմնադիրu003c/strongu003e

hy