Նկարագրություն
SVBONY MK90-ը հարմարավետ և կոմպակտ դիտախողովակ է (OTA), որը նախատեսված է ինչպես աստղագիտական, այնպես էլ երկրային դիտումների համար։ 90 մմ օբյեկտիվի տրամագիծը (ապերտուրա) և 1250 մմ ֆոկուսային հեռավորությունն ապահովում են բարձր խոշորացում և հստակ պատկեր, ինչը հրաշալի է Լուսնի, մոլորակների ու հեռավոր բնապատկերների դիտման համար։
Աստղադիտակը կառուցված է Մակսուտով-Կասեգրեն (Maksutov-Cassegrain) օպտիկական համակարգով, որն ապահովում է պատկերի բարձր կոնտրաստ և նվազեցնում լուսային աղավաղումները։ Ներքին ֆոկուսավորման համակարգի և գործարանային նախնական կարգավորման շնորհիվ կարող եք անմիջապես սկսել դիտումները՝ առանց կարգաբերման կարիքի։
Օպտիկական խողովակի փոքր չափերի (290 մմ) շնորհիվ դիտախողովակը կոմպակտ է և մոբիլ, ինչի շնորհիվ հնարավոր է տեղավորել ցանկացած փոքր պայուսակի մեջ ու օգտագործել արշավների կամ թռչնադիտարկումների համար։
MK90-ը ներկայացված է OTA (Optical Tube Assembly) տարբերակով, այսինքն՝ վաճառվում է միայն օպտիկական խողովակը։ Այն ունի 1.25 դյույմանոց օկուլյարի բնիկ, Vixen ստանդարտի ամրակ և UNC 1/4-20 լուսանկարչական պարուրակ, ինչի շնորհիվ հեշտությամբ համադրվում է տարբեր տեղակայման համակարգերի, եռոտանիների և աստղագիտական այլ պարագաների հետ։
Տեխնիկական բնութագիր
Բրենդ: SVBONY
Մոդել: MK90
Օպտիկական համակարգ: Մակսուտով-Կասեգրեն (Maksutov-Cassegrain)
Օբյեկտիվի տրամագիծ (ապերտուրա): 90 մմ
Ֆոկուսային հեռավորություն: 1250 մմ
Մաքսիմում տեսական խոշորացում: 225x
Մինիմում օգտակար խոշորացում: 12.8x
Ֆոկուսային հարաբերություն: f/13.9
Օկուլյարի բնիկ: 1.25 դյույմ
Ֆոկուսացում: Ներքին
Ամրացում: Vixen Style, UNC 1/4-20
Ադապտերի պարուրակ: M42x0.75
Օպտիկական մակերեսի անդրադարձելիություն: > 89%
Քաշ: 1.38 կգ
Լրակազմը ներառում է՝ SVBONY MK90 Maksutov-Cassegrain օպտիկական խողովակ (OTA), փնտրող սարքի հիմք (mounting base), 70 մմ Vixen «ծիծեռնակապոչ» տախտակ (dovetail plate), օբյեկտիվի կափարիչ և 1.25 դյույմանոց փոշեպաշտպան խցան։
Ուշադրություն՝ չի ներառում, օկուլյարներ և տեղակայման համակարգ։













