Տեսլայի կոճ

5,500 AMD

Հայկական արտադրության տրանսֆորմատոր, որը նախատեսված է էներգիայի անլար փոխանցման համար։

Out of stock

Նկարագրություն

Հայկական արտադրության տրանսֆորմատոր, որը նախատեսված է էներգիայի անլար փոխանցման համար։ Այս սարքը բարձր լարման աղբյուր է, որը փոխակերպում է 9Վ մարտկոցի լարումը 3000Վ ի ։ Սարքը հանդիսանում է հետադարձ կապով տրանսֆորմատոր, բայց ի տարբերություն սովորական տրանսֆորմատորի չունի միջուկ, վերջինիս դերը կատարում է մթնոլորտը։ Կոնտուրը, որը փաթաթված է գլանի վրա, հանդիսանում է կոճի երկրորդային փաթույթ և պարունակում է մեծ քանակությամբ պղնձալարի գալարներ։ Այս փաթույթի վրա առաջանում է բարձր լարում։ Առաջնային փաթույթը բաղկացած է ավելի հաստ պղնձալարի գալարից և գտնվում է սարքի կորպուսի մեջ։ Քանզի երկրորդային փաթույթի վրա լարումը մեծ է, դա առաջացնում է էլետրամագնիսական դաշտ, որը թույլ է տալիս վառել փոքր լամպեր առանց հաղորդալարերի, անմիջապես Ձեր ձեռքում, եթե լամպը գտնվում է ուղղահայաց գլանի վերին մասից 1-3 սմ հեռավորության վրա։ Այս պրոցեսը լիովին անվտանգ է։ Սարքը տրվում է հավաքածույի տեսքով և հավաքելու համար որևէ լրացուցիչ նյութ, իր անհրաժեշտ չէ, բոլոր անհրաժեշտ մասերը ներառված են հավաքածույում։ Հավաքածույում ներառված է նաև գրքույկ, որտեղ մանրամասն բացատրվում է սարքի աշխատանքի սկզբունքը, տեխնիկակակն պարամետրերը, հավաքման հերթականությունը, չաշխատելու դեպքում անհրաժեշտ գործողությունները, անվտանգության կանոնները և այլն։ Սարքը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար։ Այն կօգնի զարգացնել երեխաների երևակայությունը, մտավոր ունակությունները, ինչպես նաև հասկանալ ֆիզիկայի օրենքները։ Տեսլայի կոճը կարող եք օգտագործել նաև որպես դեկորացիա՝ զարմացնելով ձեր հյուրերին։
Սարքը հավաքելու համար կարող եք դիտել նաև այս ուղեցույց – տեսանյութը։
Տեխնիկական մանրամասներ
Արտադրող։ Hay Power
Սնուցումը։ 9V, 6F22 մարտկոց
Հզորությունը։ 0,3-0,7 W
Ելքային լարումը։ մինչև 3000 V
Աշխատանքի տևողությունը։ Անընդմեջ աշխատանքի տևողությունը սովորական մարտկոցիցի մինչև 30 րոպե
Հավաքածուն ներառում է կորպուս (մարմին)(1 հատ), սխեմա, տպատախտակ, ուղղահայաց գլան (1 հատ), տրանզիստոր (1 հատ), ռեզիստոր (4 հատ, որից 2-ը պահեստային), մարտկոց 9V (6F22), բազմագույն լամպեր (3 հատ) և գրքույկ-ուղեցույց։

Կարծիքներ

Այստեղ դեռ չկան կարծիքներ։

Եղիր առաջինը ով կարծիք կարտահայտի «Տեսլայի կոճ»-ի մասին։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հարց ու Պատասխան

Դեռ հարցեր չկան

Հարց տալ

Ձեր հարցը կպատասխանվի մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից

Thank you for the question!

Your question has been received and will be answered soon. Please do not submit the same question again.

Error

Warning

An error occurred when saving your question. Please report it to the website administrator. Additional information:

Add an answer

Thank you for the answer!

Your answer has been received and will be published soon. Please do not submit the same answer again.

Error

Warning

An error occurred when saving your answer. Please report it to the website administrator. Additional information: