Լամպ Լուսին

17,900 AMD

Լամպ «Լուսին»՝ շերտ առ շերտ 3D տպագրությամբ, որի շնորհիվ լամպը ստացել է Լուսնի իրական տեսքը։

Միայն 1 հատ է մնացել խանութում (հնարավոր է նախապատվիրել)

Նկարագրություն

Լամպ «Լուսին»՝ շերտ առ շերտ 3D տպագրությամբ, որի շնորհիվ լամպը ստացել է Լուսնի իրական տեսքը։ Ունի լիցքավորման պորտ, ներկառուցված անջատիչ, որը հեշտ և հարմարավետ է դարձնում լամպի շահագործումը։ Դիպչելով լամպի վրա տեղակայված մետաղական օղակին կարող եք փոխել գույները, կամ միացնել/անջատել լույսը։ Այս գործողությունների համար առկա է նաև հեռակառավարման վահանակ։ Պայծառությունը կարգավորելու համար սեղմեք և պահեք մետաղական օղակը։ Կա նաև պայծառության մակարդակի մտապահման ֆունկցիա: Հեշտ է դրվում ցանկացած վայրում՝ փայտե հենակով։ Լիցքավորելու համար մետաղական օղակը միացրեք հոսանքի աղբյուրին։ Լիցքավորման ողջ ընթացքում վառվում է ինդիկատորի կարմիր լույսը, որը ավտոմատ անջատվում է լրիվ լիցքավորվելուց հետո։ Անվտանգ և էկոլոգիապես մաքուր. PLA նյութից է՝ պատրաստված եգիպտացորենի ցողուններից, կոշտ է և հարթ, առանց հոտի։ Երկար օգտագործելի է. ունի 240 մԱժ ունակությամբ ներկառուցված մարտկոց, լրիվ լիցքավորվելուց հետո լամպը կարող է օգտագործվել 8-30 ժամ, լրիվ լիցքավորումը տևում է մոտ 6-8 ժամ: Հիանալի նվեր է ձեր երեխաների, ընկերների, հարազատների համար, ինչպես նաև հետաքրքիր տարբերակ տան ինտերիերը կատարելագործելու համար։
Տեխնիկական մանրամասներ
Նյութը։ PLA պլաստիկ
Պայծառությունը։ կարգավորելի
Գույնի ջերմաստիճանը: 3000Կ / 6000Կ
Մարտկոցի ունակությունը։ 400mAh
Լիցքավորման ժամանակ։ 6-8 ժամ
Աշխատելու ժամանակը։ 8-30 ժամ (կախված է պայծառությունից)
Լիցքավորման ռեժիմ։ USB DC 5Վ
Լիցքավորման հաղորդալար նիկել-մետաղ։ 1Ա
Տրամագիծը։ 18 սմ

Կարծիքներ

Այստեղ դեռ չկան կարծիքներ։

Եղիր առաջինը ով կարծիք կարտահայտի «Լամպ Լուսին»-ի մասին։

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հարց ու Պատասխան

Հարց տալ
Լամպ Լուսին Լամպ Լուսին
Your question
* Question is required
Name
* Name is required
Դեռ հարցեր չկան