Նկարագրություն
Ազիմուտային տեղակայման համակարգով ռեֆրակտոր աստղադիտակ։ 70 մմ տրամագծով օբյեկտիվը ամբողջությամբ պատված է հատուկ նյութով։ Իդեալական տարբերակ է աստղերը և Լուսինը հետազոտող աստղասերների համար։ Ունի երկու օկուլյար՝ 25 մմ և 10 մմ տրամագծով, որոնք ապահովում են 16x և 40x խոշորացում։ Օկուլյարների հետ առկա է նաև 3x բարլաու ոսպնյակ, որը յուրաքանչյուր օկուլյարի խոշորացումը մեծացնում է երեք անգամ և ապահովում է մինչ 120x խոշորացում։ Ներառվում է նաև անկյունային անդրադարձիչ և նշանոց, որը բավականին հեշտացնում է օբյեկտների տեղորոշումը։ Հավաքածուն ներառում է նաև պայուսակ, այս ամենը հեշտությամբ տեղափոխելու համար։
Դիտակի հետ անվճար տրամադրվում է նաև հեռախոսի ադապտեր և հեռակառավարման վահանակ՝ առանց դիտակի հետ կոնտակտի հրաշալի լուսանկարներ անելու համար։
Դիտակն ունի բարձրությունը կառավարող եռոտանի, որի վրա ամրացված է աքսեսուարների սկուտեղ։
Տեխնիկական մանրամասներ
Բռենդ։ Gskyer
Մոդելի համարը։ AZ 70400
Օբյեկտիվի տրամագիծ։ 70 մմ
Քաշ։ 2,3 կգ
Օկուլյարներ։ 25 մմ, 10 մմ
Ֆոկուսային հեռավորություն։ 400մմ
Ֆոկուսային հարաբերություն։ f/5.7
Խոշորացում։ 16x, 40x
Մաքսիմում տեսական խոշորացում։ 175x
Հավաքածուն նորառում է ալտազիմուտային տեղակայման համակարգով Gskyer ռեֆրակտոր աստղադիտակ, 2 օկուլյար, 3x բարլաու ոսպնյակ, անկյունային անդրադարձիչ, նշանոց, պայուսակ, հեռախոսի ադապտեր, հեռակառավարման վահանակ, եռոտանի և աքսեսուարների սկուտեղ։
Կարծիքներ
Այստեղ դեռ չկան կարծիքներ։