Դպրոցի տարածքում պրոֆեսիոնալ մասնագետները կազմակերպում են աստղադիտում մեկ կամ մի քանի հզոր աստղադիտակներով, ցույց տալիս տեսանելի օբյեկտները կախված դիրքից և օրից, ամենայն մանրամասնությամբ բացատրում տիեզերական երևույթներն:
Աստղադիտման ընթացքում և հետո աշակերտներին հնարավորություն է տրվում ուղղել իրենց հետաքրքրող հարցերը տիեզերքի, աստղագիտության, հեռավոր օբյեկտնների մասին, որոնց պատասխանները ստանում են հենց ֆիզիկոս-աստղագետներից:
Աստղագիտությունից մինչև տիեզերագնացություն թեմաներով գիտահանրամատչելի սեմինարներ, որի թեմաները որոշվում են համատեղ քննարկմամբ։ Ընթացքում նաև քննարկվում են աշակերտներին հետաքրքրող հարցերը գիտության, տեխնոլոգիաների, տիեզերքի և հեռավոր տիեզերական օբյեկտների մասին։
«Աստղադիտարանը Ձեր Դպրոցում» ծրագիրն իրականացնում է աստղագիտությունը հանրայնացնող և տարածող SpaceShop42 նախաձեռնությունը: Դպրոց են այցելում աստղագետ-զբոսավարներ Վաչիկ Խաչատրյանը, ով աշխատում է «Հայասաթ-1» առաջին արբանյակի նախագծում որպես համակարգերի ինժեներ, և Մհեր Խաչատրյանը, ով որպես ասպիտանտ զբաղվում է բարձր էներգիաների աստղաֆիզիկական ուսումնասիրություններով ԻԿՐԱՆԵՏ Հայաստան Միջազգային Կենտրոնում:
Մասնագիտացած լինելով ոլորտում, նախաձեռնության փորձառու ֆիզիկոս-աստղագետները 8+ տարի է կազմակերպում են հանրային և անհատական աստղադիտումներ, գիտական միջոցառումներ և սեմինարներ:
🟡 Զբաղվում ենք գիտությամբ և տարածում գիտությունը ստեղծելով գիտահանրամատչելի հոդվածներ սիրողական աստղագիտության և Տիեզերքի վերաբերյալ
🟡 Կազմակերպում ենք սեմինարներ և այլ կրթական ծրագրեր տարբեր դպրոցների, հասարակական կազմակերպությունների և ընկերությունների հետ համատեղ
🟡 Կազմակերպում ենք հանրային և անհատական պրոֆեսիոնալ աստղադիտումներ, իրականացնում ենք աստրոտուրեր Հայաստանի ամենամութ վայրերում
🟡 Զարգացնում ենք սիրող աստղագետների և աստղալուսանկարիչների ակտիվ համայնքը
🟡 Որպես Երևանում կայացած Starmus VI միջազգային փառատոնի գործընկեր կազմակերպել ենք միջոցառման Star Party աստղադիտումը
🟡 Հանդիսանում ենք աստղադիտակներ և այլ գիտական սարքեր արտադրող Explore Scientific ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
🟡 Ստեղծել ենք աստղագիտական խմբակներ Նոյեմբերյանում և Ջերմուկում՝ տեղի գործընկերների հետ համատեղ
Միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցականները (ցանկացած տարիքի), ինչպես նաև ծնողները և ուսուցիչները:
Միայն սեմինար անցկացնել հնարավոր չէ: Սեմինարն աստղադիտման հետ անցկացվող ոչ պարտադիր ծառայություն է:
Աստղադիտման մասնակիցների նվազագույն քանակը մեկ օրվա համար 30 է, առավելագույն քանակը՝ 100:
Սեմինարի մասնակիցների նվազագույն քանակը 15 է:
Միջոցառման օրը կախված է եղանակային պայմաններից և ամպամածությունից: Ամրագրումն իրականացնելուց հետո մեր մասնագետները հետևում են եղանակին և Ձեզ հետ խորհրդակցելով հստակեցնում օրը:
Վճարումն իրականացվում է, երբ կա հաստատված օր, միջոցառումից մեկ օր առաջ կամ հենց միջոցառման օրը:
Վճարումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով՝
-փոխանցում իրավաբանական անձից
-անկանխիկ
-կանխիկ