Description
Այս շիշը ավելին է, քան պարզապես ջրի շիշ, այն տիեզերքը բացահայտելու քո հնարավորությունն է: Շշի վրա պատկերված են 19 իրական աստղագիտական օբյեկտներ, որոնք կարող ես դիտել աստղադիտակի միջոցով: Յուրաքանչյուր դիտված օբյեկտի համար ավելացրու՛ գունավոր կպչունիք՝ ձեր հաջողությունը նշելու համար։
🔭 Դիտիր և բացահայտիր
✅ Օրիոնի (Հայկի) միգամածությունը
✅ Սատուրնի օղակները
✅ Յուպիտերի ամպային գծերը
✅ Մարսի բևեռագդակները
✅ Անդրոմեդա գալակտիկան
… և էլի շատ տիեզերական հրաշքներ!
💡 Հարմար է բոլորի համար
Եթե չունես սեփական աստղադիտակ, մի անհանգստացիր: Մենք կազմակերպած աստղադիտումներ, որին կարող ես միանալ և իրական կյանքում ուսումնասիրել երկնքի հրաշքները:
🌊 100% ջրակայուն ինքնակպչուններ
Մի անհանգստացիր խոնավության համար: Այս հատուկ պիտակները ջրակայուն են և պատրաստված են, որպեսզի դիմանան անգամ տիեզերական պայմաններին։ 😉
📸 Իրական աստրոլուսանկարներ
Շշի վրա պատկերված աստղագիտական օբյեկտների մեծ մասը նկարված են հայ աստղալուսանկարիչ @confusedflatearther (Տիգրան Արզումանյան)-ի կողմից:
Նրա անհավանական լուսանկարները կարող ես տեսնել իր էջում:
✨ Վերածի՛ր աստղադիտումը խաղի։
Այս շիշը ոչ միայն ոգեշնչում է բացահայտել տիեզերքը, այլև դարձնում է աստղադիտումը ավելի հետաքրքիր և անձնական փորձառություն:
Տեխնիկական Մանրամասներ
- Տարողություն: 600 մլ
- Չափեր:
- Բարձրություն՝ 22 սմ
- Լայնություն՝ 6.5 սմ
- Նյութեր:
- Շիշ՝ բարձրորակ ալյումին
- Խցան՝ ամուր ABS պլաստիկ
- Ջրի արտահոսքի համար օղակ՝ ռետինե (Օ-օղակ)
- Կարաբին՝ մետաղական
- Կափարիչ:
- 2 տեսակի,
- Էրգոնոմիկ դիզայն՝ հեշտ բացելու և փակելու համար
- Հերմետիկ փակվող՝ կանխում է հեղուկի արտահոսքը
- Կարաբին:
- Ամրակ՝ հեշտ ամրացնելու համար ուսապարկին, գոտուն կամ այլ սարքավորման
- Հատկություններ:
- Թեթև և դիմացկուն
- Հեշտ մաքրվող
- Չի պահպանում հոտեր և համեր
- Հարմար է սպորտային և բացօթյա գործունեության համար
- Գույն: սպիտակ, վրան տպված սև սպիտակ նկարներով