Description
Գիրքը ներկայացնում է հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն` ճանաչման այն ուղու մասին, որն անցել է մարդկությունը օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ քարի դարից մինչև մեր օրեր: Գրքում խոսվում է նաև գալիք տիեզերական ապագայի մասին։ Պատկերավոր ու մատչելի բացատրությունների շնորհիվ ընթերցողը, մեկնարկելով պարզագույն պատկերացումներից, կատարում է բնությունը ճանաչելու և հասկանալու նույն քայլերը, ինչ արել և անելու է մարդը՝ սկսած կրակի ու անիվի հայտնագործումից մինչև ժամանակակից նվաճումներն ու ապագայի հեռանկարները։ Գիրքը ոչ մի ընթերցողի անտարբեր չի թողնում և ծնում է անհագ հետաքրքրություն դեպի Տիեզերքն ու վերջինիս բացահայտման գործում մարդու անցած ուղին։
Գիրքը նախատեսված է հանրակրթական դպրոցի 6-12-րդ դասարանցիների, ուսուցիչների, ուսանողների և բոլոր նրանց համար, ում պարզապես հետաքրքիր է շրջապատող աշխարհը։
Գիրքը հեղինակել է աստղագետ, AYAS (Armenian Youth AeroSpace Society) ՀԿ-ի հիմնադիր, «Բազումք տիեզերական հետազոտությունների լաբորատորիա» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանը։
Գիրքը կոշտ կազմով է, պարունակում է A4 չափի կավճեպատ թղթից 460 էջ՝ գեղեցիկ պատկերազարդումներով։ Հրատարակվել է 2013 թ.-ին։
Տեխնիկական մանրամասներ
Էջերի քանակ։ 460
Թղթի չափը։ A4
Թղթի տեսակը։ կավճեպատ
Կազմը։ կոշտ
Հրատարակման տարեթիվ։ 2013
Հրատարակությունը։ հեղինակային
Davit (verified owner) –
Shushanna Altunyan (verified owner) –
Այս հրաշալի գիրքը ամանորյա նվեր է փոքրիկ, բայց շատ խելացի տղայի’ Միքայելի համար։ Համոզված եմ տիեզերքի մեծ սիրահար Միքայելը շատ կհավանի գիրքը։
Hrayr Mkrtchyan (verified owner) –
Anonymous (store manager) –