Sale!

Դոբսոնյան Աստղադիտակ Explore Scientific 406mm

Original price was: 1,500,000 AMD.Current price is: 1,299,000 AMD.

Only 1 left in stock (can be backordered)

Description

Պարզունակ մեխանիկայով փոքր աստղադիտակները հազիվ բավարարում են Մարսի բևեռային հատվածները կամ Սատուրնի օղակները տեսնելու համար: Իսկ ավելի մեծ աստղադիտակներ, ինչպիսին է Շմիդտ-Կասեգրանը, շատ թանկ արժեն: Պարզ, բայց արդյունավետ մեխանիզմների հնարամիտ համադրությամբ հնարավորինս մեծ բացվածքով Դոբսոնյան աստղադիտակը դիտողին հնարավորություն է տալիս տեսնել խորը տիեզերական մարմիններ: Ոչ մի այլ դիտակով ավելի շատ տիեզերական լույս չեք հավաքի ձեր գումարի դիմաց, որքան լավ դոբսոնյան գնելիս:

Դիտակի քանդումը լրացուցիչ գործիքներ չի պահանջում, այսպիսով ապահովելով այս մեծ դիտակի անխափան տեղափոխումը նույնիսկ փոքր մեքենաներում: Ամբողջ կառուցվածքը օպտիմիզացված է առավելագույն կոշտության համար՝ նվազագույն քաշով:

Իդեալական տարբերակ է խորը տիեզերական օբյեկտները (գալակտիկաներ, միգամածություններ) ուսումնասիրելու համար։ 406մմ տրամագծով հայելին 2400 անգամ ավելի շատ լույս է հավաքում, քան անզեն աչքը: Մոլորակների և խորը երկնքի օբյեկտների դետալները տեսանելի կլինեն նույնիսկ անփորձ դիտորդների համար:

Ունի երկու օկուլյար՝ 26մմ և 10մմ ֆոկուսային հեռավորությամբ, Լուսնի ֆիլտր և Լուսնի քարտեզ, նշանոց, կոլիմացիոն գործիք։

Դիտակի հետ որպես ՆՎԵՐ կստանաք նաև դոբսոնյան աստղադիտակի ծածկոց, որը կբարելավի օկուլյարների կոնտրաստը և ցողից կպաշտպանի առաջնային հայելին:

Տեխնիկական մանրամասներ
Ֆոկուսային հարաբերությունը։ f/4․5
Ֆոկուսային հեռավորությունը։  1826 մմ
Առաջնային հայելու տրամագիծը։ 406 մմ
Երկրոդայինի ծածկած մակերեսը : 25%
Հայելու hենման կետերը: 9
Հայելի տուփի քաշը։ 30 կգ
Հայելիի տուփի բարձրություն:  42.5 սմ
Բարձրությունը, երբ դիտակը նայում է զենիթ։ 167 սմ
Երկրորդայինի շրջանակի քաշը։ 3,6 կգ
Երկրորդայինի շրջանակի տրամագիծը։ 48 սմ
Երկրորդականի շրջանակաի բարձրությունը։ 17 սմ
Ձողերի երկարությունը: 140 սմ
Ձողերի հաստությունը։ 25 մմ
Մաքսիմում տեսական խոշորացում։ 800x
Տեսական աստղային մեծություն։ 15.74
Հավաքածուն ներառում է դոբսոնյան դիտակ (16 դյույմ), 2 դյույմանոց ֆոկուսեր, նշանոց, գործիքներ կոլիմացիայի համար, 2 օդորակիչ՝ հիմնական հայելու ջերմաստիճանի հավասարակշռության համար և նվեր ծածկոց։
ԿԱՐԵՎՈՐ
Աստղադիտակը բացվել է մեկ անգամ STARMUS ֆեստիվալի ժամանակ, այնուհետև մասնագիտական ստուգում անցնելուց հետո հավաքվել ինչպես նորը:
Սակայն հնարավոր են որոշակի շահագործման հետքեր, փոքրիկ խազեր, փաթեթավորման տուփի վրա որոշակի պատռվածքներ, որոնք ամենևին չեն խանգարում աստղադիտակի ֆունկցիոնալությանը:

Additional Information

Weight 43 kg

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Դոբսոնյան Աստղադիտակ Explore Scientific 406mm”

Your email address will not be published. Required fields are marked *

Q & A

Ask a question
Դոբսոնյան Աստղադիտակ Explore Scientific 406mm Դոբսոնյան Աստղադիտակ Explore Scientific 406mm
Your question
* Question is required
Name
* Name is required
There are no questions yet