Description
Նախատեսված է սկսնակ աստղասերների և երեխաների համար։ Հատուկ նյութով պատված ոսպնյակները նվազագույնի են հասցնում գնդաձև և քրոմատիկ աբերացիաները։ Ցերեկն այն ապահովում է երկրային մարմինների բարձր ճշգրտությամբ դիտումն, իսկ գիշերը կարող եք դիտել երկնային մարմիններին, ներառյալ Սատուրնը, Յուպիտերը, Լուսնի խառնարանները և այլն։ Կոմպակտ է և հեշտ տեղափոխելի։Դիտակի երկարությունը 200 մմ է, և չնայած իր փոքր չափերին տալիս է աներևակայելի երկնային պատկերներ։ Ներառված 20 մմ տրամագծով օկուլյարն առաջացնում է 37,5x խոշորացում՝ ապահովելով օբյեկտների հստակ պատկեր։ Հավաքածուն ներառում է նաև հեռախոսի ադապտեր՝ դիտակով ֆոտոներ անելու համար, եռոտանի և անկյունային անդրադարձիչ։
Տեխնիկական մանրամասներ
Բրենդ։ SARBLUE
Մոդելի անուն։ MAK60
Օբյեկտիվի տրամագիծ։ 60 մմ
Քաշ։ 1,2 կգ
Օկուլյար։ 20մմ
Խոշորացում։ 37,5x
Ֆոկուսային հեռավորություն։ 750մմ
Մաքսիմում տեսական խոշորացում: 150x
Հավաքածուն ներառում է Maksutov-Cassegrain աստղադիտակ, 1 օկուլյար, անկունային անդրադարձիչ, հեռախոսի ադապտեր, եռոտանի և հրահանգների գրքույկ։
Մարինե –
Համարյա 2 տարի երեխաս աստղադիտակ էր ուզում, իսկ ես գաղափար անգամ չունեի, թե որտեղից, ինչպիսի դիտակ ձեռք բերել։ Հետո խորհուրդ տվեցին այստեղից ձեռք բերել, արդեն հաջորդ երեկոյան բացահայտում էինք երկինքը։ Երեխայիս էմոցիաները բառերով չեմ կարող նկարագրել։ Բա ինչ լավ նկարներ են լինում ????????