Description
Աազիմուտային տեղակայման համակարգով ավտոմատացված աստղադիտակ է(GOTO համակարգով), որն առաջարկում է ավելի քան 40 000 աստղերի, գալակտիկաների, միգամածությունների և այլնի տվյալների բազա: Աստղադիտակը ճշգրիտ տեղորոշում է Ձեր նախընտրած օբյեկտը և հետևում դրան: Կոմպակտ է և շարժական, որը հեշտացնում է այն տեղափոխելը և հավաքելը գրեթե ցանկացած վայրում: 90 մմ ապերտուրան բավականաչափ լույս է հավաքում մեր Արեգակնային համակարգի և դրանից դուրս օբյեկտներին դիտելու համար: Կարող եք դիտել օրինակ Սատուրնի օղակները, Յուպիտերի ամպային գոտիները և Լուսինը՝ մանրակրկիտ դետալներով։ Celestron-ի SkyAlign տեխնոլոգիան րոպեների ընթացքում կնախապատարաստի Ձեր դիտումների համար հրաշալի տեսադաշտ, պարզապես պետք է օկուլյարը կենտրոնացնել երեք վառ երևացող օբյեկտների վրա և րոպեների ընթացքում աստղադիտակը պատրաստ կլինի Ձեզ ցուցադրելու հազարավոր երկնային օբյեկտներ։ Ներառվում է նաև աստղագիտական ԱՆՎՃԱՐ ծրագրային փաթեթ՝ երկինքն ուսումնասիրելու համար։ Ունի երկու օկուլյար ( 25մմ և 9մմ ), նշանոց և բարձրությունը կառավարող եռոտանի, որը ունի նաև հատուկ հարմարանք՝ դիտակի աքսեսուարների համար։
Տեխնիկական մանրամասներ
Բրենդ։ Celestron
Մոդելի անունը։ NexStar 90SLT
Օբյեկտիվի տրամագիծ։ 90 մմ
Քաշ։ 5.44 կգ
Օկուլյարներ։ 25 մմ, 9 մմ
Ֆոկուսային հեռավորություն։ 1250 մմ
Ֆոկուսային հարաբերություն։ f/14
Խոշորացում։ 50x, 139x
Մաքսիմում աստղային մեծություն։ 12.3
Մինիմում օգտակար խոշորացում։ 13x
Մաքսիմում տեսական խոշորացում։ 213x
Հավաքածուն ներառում է Celestron NexStar 90SLT ավտոմատացված աստղադիտակ, նշանոց, 2 օկուլյար ( 25մմ և 9մմ ), եռոտանի և աստղագիտական ԱՆՎՃԱՐ ծրագրային փաթեթ։
Reviews
There are no reviews yet.