Description
Ազիմուտային տեղակայման համակարգով ավտոմատացված աստղադիտակ է (GOTO համակարգով), որն առաջարկում է ավելի քան 40 000 աստղերի, գալակտիկաների, միգամածությունների և այլնի տվյալների բազա: Աստղադիտակը ճշգրիտ տեղորոշում է Ձեր նախընտրած օբյեկտը և հետևում դրան: Կոմպակտ է և շարժական, որը հեշտացնում է այն տեղափոխելը և հավաքելը գրեթե ցանկացած վայրում: 127 մմ ապերտուրան բավականաչափ լույս է հավաքում մեր Արեգակնային համակարգի և դրանից դուրս օբյեկտներին դիտելու համար: Կարող եք դիտել օրինակ Սատուրնի օղակները, Յուպիտերի ամպային գոտիները և Լուսինը՝ մանրակրկիտ դետալներով։ Celestron-ի SkyAlign տեխնոլոգիան րոպեների ընթացքում կնախապատարաստի Ձեր դիտումների համար հրաշալի տեսադաշտ, պարզապես պետք է օկուլյարը կենտրոնացնել երեք վառ երևացող օբյեկտների վրա և րոպեների ընթացքում աստղադիտակը պատրաստ կլինի Ձեզ ցուցադրելու հազարավոր երկնային օբյեկտներ։
Ունի երկու օկուլյար ( 25մմ, 9մմ), անկյունային անդրադարձիչ, նշանոց և բարձրությունը կառավարող եռոտանի, որը ունի նաև հատուկ հարմարանք՝ դիտակի աքսեսուարների համար։
Տեխնիկական մանրամասներ
Բրենդ։ Celestron
Մոդելի անունը։ NexStar 127SLT
Օբյեկտիվի տրամագիծ։ 127 մմ
Քաշ։ 9 կգ
Օկուլյարներ։ 25 մմ, 9մմ
Ֆոկուսային հեռավորություն։ 1500մմ
Ֆոկուսային հարաբերություն։ f/12
Խոշորացում։ 60x, 167x
Մաքսիմում աստղային մեծություն։ 13
Մինիմում օգտակար խոշորացում։ 18x
Մաքսիմում տեսական խոշորացում։ 300x
Հավաքածուն ներառում է Celestron NexStar 127SLT ավտոմատացված աստղադիտակ, եռոտանի, նշանոց, 2 օկուլյար ( 25մմ, 9մմ), անկյունային անդրադարձիչ:
Reviews
There are no reviews yet.