Հերթը Մանե Միսակյանի հարցինն է։
Բացահայտվել են «ընկնող աստղերի» ինքնությունը։😎
Իհարկե, դա բացահայտվել էր դեռ շատ վաղուց, բայց եկեք անդրադառնանք այդ հարցին։ )
Ի՞նչ ասել է «աստղ է ընկնում» և ի՞նչ է իրականում ընկնում։
Բարեբախտաբար այդ երկնային հրավառության ժամանակ աստղեր չեն ընկնում։ Աստղերը մեր ջերմատու-լուսատու Արեգակի չափերն ունեն, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ մեզ հետ, եթե ինչ-որ «հրաշքով» աստղ ընկներ Երկրի վրա։ Նույնիսկ չէինք հասցնի պատկերացնել։🙃
«Ընկնող աստղերն» իրականում երկնաքարեր են, որոնք մթնոլորտի հետ շփման արդյուքում բռնկվում են և ընկնող աստղի տպավորություն ստեղծում։ Հսկայական արագությամբ՝ վայրկյանում մինչև 50 կիլոմետր կամ ավելի, անցնելով Երկրի մթնոլորտի միջով՝ նրանք հարվածում են օդի մասնիկներին և ուժեղ դիմադրություն են զգում: Արդյունքում, արդեն մոտ 120 – 150 կմ բարձրության վրա նրանք տաքանում ու հասնում են մինչև մի քանի հազար աստիճան ջերմաստիճանի և վերածվում շիկացած գազի՝ արագ ցրվելով օդում։ Նրանք կարծես այրվում են օդում Երկրից 50-80 կմ բարձրության վրա։
Այդպիսի երկնաքարեր կարելի է տեսնել ամեն պարզ գիշեր, պարզապես պետք է որոշ ժամանակ նայել երկնքի որոշակի հատվածի։ Սակայն լինում են ժամանակահատվածներ, երբ այդ երևույթն առավել ակտիվանում է, այսպես կոչված աստղային անձրևներ են տեղում։
Օրինակ, ամեն տարի օգոստոսին դիտվում է Պերսեիդների աստղաթափը, որին քաջ տեղյակ կլինեն հատկապես մեր հետևորդներ, շատերդ էլ նույնիսկ մասնակցել եք արդեն ավանդույթ դարձած աստղաթափի աստրոտուրերին։
Դրանց մեծ մասը դիտվում է հատկապես օգոստոսի 11-12-ին։ Այդ օրերին կարող եք հաշվել ժամում մինչև 100 երկնաքար:
Հետաքրքիր փաստ Պերսեիդների մասին։ Եթե 1-2 ժամ ուշադիր նայեք երկնքին, կնկատեք երկնաքարերը կարծես դուրս են գալիս ինչ-որ կետից և գծի տեսքով ցրվում տարբեր ուղղություններով, ու եթե երկնքում տեսանելի երկնաքարերի ուղիները գծագրվեն աստղային քարտեզի վրա և գծերը նույն ուղղությամբ շարունակվեն, դրանք բոլորը կհատվեն մեկ կետում, որը գտնվում է Պերսեիդ համաստեղությունում։ Այստեղից էլ այդ աստղաթափի անվանումը։
Արդեն հասկացանք, որ ընկնող աստղեր չկան, այլ դրանք երկնաքարեր են։ Իսկ ինչպե՞ս են դրանք հայտնվում մեր մթնոլորտում։
Միջմոլորակային տարածությունում կան փոքր մասնիկների՝ երկնաքարերի հոսքեր, որոնք, ինչպես Երկիրը և մյուս բոլոր մոլորակները, որոշակի ուղեծրերով պտտվում են Արեգակի շուրջը։ Այդպիսով, երբ Երկիրն իր շարժման ընթացքում հատում է ցանկացած հոսքի ուղեծիր, նա հանդիպում է այդ հոսքի մասնիկներին՝ երկնաքարերին, և դիտվում է աստղաթափ։ Օրինակ, ամեն տարի օգոստոսի 11-12-ին Երկիրն անցնում է ադպիսի մի հոսքի ամենախիտ մասով, և մենք ականատեսն ենք լինում Պերսեիդների աստղաթափին։
Եվ վերջում, չնայած նրան, որ ոչ թե աստղ է ընկնում, այլ երկնաքար, միևնույն է մի դադարեք երազանք պահել։ ✨