Անշուշտ, շատերն են լսել այն զվարճալի պատմության մասին, որ ՆԱՍԱ-ն միլիոնավոր դոլարներ է ծախսել տիեզերական գրիչ ստեղծելու համար, իսկ սովետական ​​տիեզերագնացները մատիտ էին օգտագործում: Սակայն դա այդքան էլ այդպես չէ։))


ՆԱՍԱ- ի տիեզերագնացները առաջին առաքելությունների ժամանակ մատիտներ էին օգտագործում: Օրինակ 1965թ․՝ «Gemini» ծրագրի ժամանակ, ՆԱՍԱ-ն պատվիրեց մեխանիկական մատիտներ, որոնց ընդհանուր արժեքը կազմեց 4382,50 ԱՄՆ դոլար։ Սակայն վերջինս դժգոհություն առաջացրեց մարդկանց շրջանում, դիտվեց որպես անիմաստ ծախս և ՆԱՍԱ-ն որոշեց ինչ-որ էժան բան գնել տիեզերագնացների համար։

Այդ ընթացքում Պոլ Ֆիշերը նախագծեց գնդիկավոր գրիչ, որն աշխատում էր անկշռելիության (քաշի զգացողության ամբողջական կամ գրեթե ամբողջական բացակայություն) պայմաններում, ջրի տակ, էքստրեմալ ջերմաստիճաններում (30 F- ից +250 F) և այլն։ Նա նախագծեց տիեզերական գրիչն առանց ՆԱՍԱ-ի ֆինանսավորման։ Երկար փորձարկումներից հետո, 1967 թվականին ՆԱՍԱ-ն համաձայնվեց օգտագործել Ֆիշերի գլուխգործոցը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ «Ապոլոն» ծրագրի համար ՆԱՍԱ-ն գնել է 400 գրիչ՝ յուրաքանչյուրը $6 արժողությամբ։ Ֆիշերի տիեզերական գրիչներից օգտվում էր նաև Սովետական Միությունը։

en_US