Մատերիան, որից կազմված ենք մենք, աստղերը, քարերն ու ատոմները, կազմում է տեսանելի Տիեզերքի ~5 %-ից քիչն էլ, մնացած ~27% -ը մութ մատերիան է, իսկ ~68 % -ը՝ մութ էներգիան*։

Իսկ որտեղի՞ց սա գիտենք, և որտեղից են առաջացել վերջիններիս մասին ենթադրությունները։ 
1884 թ.-ին Լորդ Կելվինը, իր լեկցիայի ժամանակ Գալակտիկայի կենտրոնի շուրջը պտտվող աստղերի խմբերի արագությունների միջին արժեքների դիտողական տվյալներից ելնելով գնահատեց Գալակտիկայի զանգվածը, որը սակայն նշանակալի տարբերվում էր աստղերի գումարային զանգվածից, նա առաջ քաշեց ենթադրություն, որ «գուցե մեր Գալակտիկայի աստղերի մի մասը, կամ դրանց մեծամասնությունը մութ օբյեկտներ են։ Մութ մատերիա տերմինը առաջինը օգտագործել է սակայն Անրի Պուանկարեն, 1906 թ.-ին «Ծիր Կաթինը և գազերի տեսությունը» աշխատությունում, որտեղ քննարկում էր Կելվինի աշխատանքը։ 1932-ին Իան Օրտը նույնպես տեսական դատողություններով հաստատեց մութ մատերիայի գոյության վարկածը՝ ուսումնասիրելով Գալակտիկայի հարևանությամբ գտնվող գալակտիկաները։


Նախորդ դարի 60 և 70 ական թվականներին առավել համոզիչ փաստարկներ բերվեցին մութ մատերիայի գոյության օգտին, այս անգամ էլ օգտագործելով Գալակտիկայի պտույտի կորերը։

Առավել պարզ ասած, տրված զանգվածով մարմնի համար մենք կարող ենք հաշվել թե նրա գրավիտացիոն դաշտում գտնող օբյեկտները ինչ արագությամբ և ուղղությամբ պետք է պտտվեն, ելնելով ֆիզիկայի հայտնի օրենքներից և մաթեմատիկական հաշվարկներից, սակայն այս տեսական տվյալները չէին համընկնում դիտողական փաստերի հետ։ Իսկ աստղագիտությունում Մեծ Դատավոր է դիտումները։ Սակայն մենք գիտենք, որ ֆիզիկայի օրենքները որով չափվում էին տրված զանգվածով մարմնի շուրջ այլ մարմինների շարժումը ճշգրիտ են, հետևաբար առաք քաշվեց վարկած, որ այնտեղ կա ինչ-որ բան որը մենք չենք տեսնում։

Մութ մատերիան ուղղակիորեն անչափելի է։
Ներկա պատկերացումներով մենք ավելի շատ գիտենք թե մութ մատերիան ինչ չէ, այլ այն՝ թե ինչ է։ Այն լույսի հետ չի փոխազդում այնպես, ինչպես սովորական մատերիան, չի կլանում և չի անդրադարձնում, այդ պատճառով այն «մութ» է։ Մենք գիտենք նաև, որ այն սովորական մատերիայից կազմված մութ ամպ չէ, սա գիտենք, քանի որ հնարավոր է գրանցել այդ ամպերը՝ նրա միջով անցնող ճառագայթման կլանման միջոցով։ Մենք գիտենք նաև, որ այն հականյութ չէ, քանի որ մասնիկների և հակամասնիկների փոխացդեցությունից դրանք անհիլացվում են և արդյունքում առաջանում է գումարային էներգիայով գրանցելի գամմա ճառագայթում։
Նրանք նաև սև խոռոչներ չեն, քանի որ սև խոռոչների (խիտ նյութի) պատճառով առաջանում է գրավիտացիոն լինզայավորման էֆեկտ, այնինչ՝ այդ էֆեկտը քիչ է, և չենք կարող ասել, որ այն կազմում է Տիեզերքի էներգիա-զանգվածի 27%-ը։

Իսկ ինչ վերաբերվում է մոլորակներին, նրանք Տիեզերքում են մնում գրավիտացիայի հաշվին․ դա այն ուժն է, կամ հարաբերականության ընդհանուր տեսության պատկերացումներով՝ տարածաժամանակի կորացումն է, որի շնորհիվ Տիեզերքում ամեն ինչ ձգում են միմյանց։

*Ըստ ժամանակակից պակերացումների, քանի որ ներկայումս արվում են այլ հետազոտություններ որոնք ժխտում են մուտ մատերիայի գոյությունը, չէ որ գիտությունը ոչ այլ ինչ է քան ճշմարտացիության բացահայտման ուղղին և այստեղ էլ կարող են լինել տարբեր սխալներ և թյուրըմբռնումներ։

en_US