Go To համակարգով աստղադիտակ
Celestron Scհmidt-Cassegrain 8SE Go To համակարգով աստղադիտակ

Go To աստղադիտակները և նրանց տեսակները

ազիմուտային և հսարակածային տեղակայման համակարգեր
Կարմիրով նշված են դիտակի հնարավոր շարժման ուղղությունները, կապույտտով՝ Երկրի բևեռային առանցքը։
  1. Ազիմուտային (Alt-azimuth): Դեպի նշանակետը ուղղվում է աստղադիտակին համապատասխան ազիմուտային և բարձրության անկյուն տալով։ Այսինքն տեղաշարժը կատարվում է հորիզոնական և ուղղաձիգ առանցքներով։
  2. Հասարակածային (equatorial)։ Այս դեպքում համակարգը պտտվում է Երկրի պտտման (բևեռային) և նրան ուղղահայաց առանցքով։ Այսինքն՝ Երկրի պտույտը կոմպենսացնել կարելի է միայն մեկ (բևեռային) առանցքով շարժվելով, ի տարբերություն Ազիմուտային տեղակայման։
Երկրի պտույտը և գիշերային երկինքը
Երկրի պտույտը և գիշերային երկինքը։ Հեղինակ՝ Հայկ Բարսեղյան
  1. Երկրի սեփական առանցքի շուրջ պտույտով պայմանավորված, Երկրից դիտողի համար երկնային օբյեկտները ստատիկ նույն տեղում չեն մնում և անհրաժեշտ է դիտակը համապատասխան ուղղությամբ պտտելով՝ կոմպենսացնել Երկրի պտույտը։ Այս խնդիրը լուծում են Go To համակարգչայնացված աստղադիտակները։
  2. Շատ երկնային օբյեկտներ ուսումնասիրելիս, աստղագետներին անհրաժեշտ են հետևել դրանց ավելի երկար։ Հետևելով օբյեկտներին՝ կարելի է առավել մեծաքանակ տվյալներ հավաքել դրանց մասին և ավելի ճշգրիտ նկարագրել։
  3. Եվ իհարկե երկնային օբյեկտներին հետևելու տեխնիկաները աստղալուսանկարչության անբաժան մասն են, որոնց մասին կանդարառնանք մի փոքր անց ։)

Ինչպես են աշխատում Go to համակարգերը

Celsetron Shcmidt-Cassegrain 8SE աստղադիտակի երկու շարժիչներից մեկը
Celsetron Shcmidt-Cassegrain 8SE աստղադիտակի երկու շարժիչներից մեկը

Նախնական կարգավորումներ և կողմնորոշում (Set up and alignment)

 Go To տեղակայման համակարգ
Sky-Watcher EQM-35 PRO Go To տեղակայման համակարգ
 Go To համակարգի սնուցումը
Sky-Watcher EQM-35 PRO համակարգի սնուցումը կատարվում է այս մասից
 Go To համակարգի տվյալների մուտքագրումը
Sky-Watcher EQM-35 PRO տվյալների մուտքագրումը կատարվում է հետևյալ վահանակի միջոցով

Քայլ 8․ Հաստատեք կողմնորոշումը։ Նախորդ քայլը կատարելուց հետո Go To համակարգը կհաշվարկի և կճշտի իր ներքին հավասարեցման պարամետրերը: Այն կարող է ցուցադրել հաստատման հաղորդագրություն:

Սկսիր օբյեկտների որսը գիշերային երկնքում

Go To համակարգով աստղադիտակը
Celestron Nexstar 127 SLT Go To համակարգով աստղադիտակը
  1. Երկնային Դիտարկվող օբյեկտների ընտրություն: Go To համակարգերն առաջարկում են հսկայական տվյալների բազաներ, որոնք պարունակում են հազարավոր երկնային օբյեկտներ: Ուսումնասիրությունը սկսեք հայտնի թիրախներից, ինչպիսիք են մոլորակները, Լուսինը, աստղային կլաստերները և պայծառ միգամածությունները: Այս օբյեկտները սովորաբար հեշտ է գտնել, նույնիսկ անզեն աչքով: Այս տեսանկյունից մոլորակները բավականին համապատասխան թիրախներ են սկսնակների համար։
  2. Շարունակեք հայտնաբերել պայծառ աստղերը: Շարունակեք ձեր դիտարկումները երկնքում վառ աստղերով: Go To համակարգերը հեշտությամբ կարող են գտնել այս աստղերը: Պայծառ աստղերը նաև ծառայում են որպես կողմնորոշիչներ այլ օբյեկտներ գտնելու համար:
  3. Խորը տիեզերական օբյեկտներ (Deep Sky): Հասանք ամենսպասված պահերից մեկին՝ խորը տիեզերական օբյեկտներ: Go To համակարգերը անգնահատելի են երկնքի խորքում գտնվող օբյեկտներ որսալու համար, ինչպիսիք են գալակտիկաները, միգամածությունները և աստղային կուտակումները (Օրիոնի միգամածություն (M42), Անդրոմեդայի գալակտիկան (M31), Բազումք աստղակույտ (M45) և այլն):
  4. Աստղագիտական հավելվածների օգտագործում: Այս դեպքում ևս կարող եք օգտագործել աստղագիտական հավելվածներ, ինչպիսիք են Stellarium, Star Walks: Այս գործիքները կարող են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել օբյեկտների մասին, ցույց տալ իրական ժամանակում (real time) աստղային քարտեզներ և օգնել ձեզ պլանավորել դիտումները
  5. Պահիր քո անհատական գրանցամատյանը: Հրաշալի գաղափար է դիտողական մատյան պահելը, որտեղ կարող եք գրել ձեր դիտարկումները, ներառյալ տեսած երկնային օբյեկտները, տպավորությունները և ուշագրավ մանրամասները: Սա շատ արժեքավոր տեղեկություն է, ձեր առաջընթացը գրանցելու համար:
  6. Լուսանկարի՛ր: Go To համակարգերը ինտենսիվորեն օգտագործվում են աստղալուսանկարչության մեջ։ Աստղալուսանկարչության մեջ հաճախ անհրաժեշտ է լինում օբյեկտին ճշգրտորեն հետեւելը: Go-to համակարգերն այս առումով անփոխարինելի ուղեկից են աստղալուսանկարիչների համար: 
  7. Կիսվեք փորձով: Աստղագիտությունը համայնքային և կրթական զբաղմունք է: Բարեբախտաբար Հայաստանում ևս ձևավորվում է սիրող աստղագետների համայնք: Ցանկացած սիրող աստղագետի փորձ կարևոր է համայնքի զարգացման համար: Իսկ ձեր լուսանկարներով Instagram-ում կիսվելուց մի մոռացեք նշել նաև մեզ՝ @space_shop42 ։
Աստղալուսանկարչության վարպետաց դաս
Աստղալուսանկարչության վարպետաց դաս Կապանում SpaceShop42-ի կողմից

Go-To համակարգերը աստղալուսանկարչության համար 

Go To համակարգով աստղադիտակ
Celestron Nexstar 90 SLT Go To համակարգով աստղադիտակ
Լուսնի ծագելը և մայր մտնելը հորիզոնի նկատմամաբ
Լուսնի ծագելը և մայր մտնելը հորիզոնի նկատմամաբ։
աստղալուսանկարչության դաս
SpaceShop42-ի տնօրեն Վաչիկ Խաչատրյանը պատմում է աստղալուսանկարչության մասին

Սահմանափակումներ և նկատառումներ

  1. Կախվածություն արտաքին սնուցման աղբյուրից: Go-to համակարգերի շարժիչային ամրակի և էլեկտրոնիկայի աշխատանքի համար անհրաժեշտ է սնուցման աղբյուր: Սա նշանակում է, որ դուք պետք է համապատասխան կերպով պլանավորեք ձեր դիտումները: Համոզվեք, որ ունեք լիցքավորված մարտկոցներ կամ կայուն էներգիայի մատակարարում, երբ դուրս եք գալիս գիշերային աստղադիտման: Նաև Էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուր ունենալը խելամիտ միջոց է, որպեսզի ձեր դիտումն անսպասելիորեն չընդհատվի:
  2. Հնարավոր ճշտության խնդիրները։ Սխալ սկզբնական դասավորվածությունը կամ չնախատեսված մեխանիկական խնդիրները կարող են հանգեցնել աստղադիտակի տեսադաշտում ճշգրիտ չհայտնվող օբյեկտների: Սխալների պարբերական ուղղումը, պարբերական վերադասավորումը և կանոնավոր սպասարկումը կարող են օգնել մեղմել այս խնդիրները և բարելավել ճշգրտությունը ժամանակի ընթացքում:
  3. Ամեն դեպքում, աստղադիտակից օգտվելիս սկզբում ամեն ինչ արեք ինքնուրույն: Որքան էլ որ հարմար են go to համակարգերը, գիշերային երկնքում նավարկելու համար, բացառապես դրանց վրա հենվելու արդյունքում չեք կարող զարգացնել գիշերային երկնքում կողմնորոշվելու ձեր ունակությունները: Գիշերային երկնքի մասին առավել խորը պատկերացում կազմելու համար, առավել նպատակահարմար է օբյեկտների որսը կատարել ինքնուրույն: Հիշեք, որ այս համակարգերը միայն պետք է լրացնեն ձեր հմտություններն, այլ ոչ թե փոխարինեն Ձեզ՝ որպես սիրող աստղագետի:
  4. Տեխնիկական սպասարկում և խնամք: Ճիշտ սպասարկումը կարևոր նշանակություն ունի համակարգի օպտիմալ շահագործման համար: Պարբերաբար մաքրեք աստղադիտակի օպտիկան, ամրացման բաղադրիչները և ձեռքի կարգավորիչը՝ փոշու և աղբի կուտակումը կանխելու համար: Պահպանման ընթացքում համակարգը պաշտպանված պահեք խոնավությունից և ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանից: Պարբերաբար ստուգեք տվյալների թարմացումները և տեղադրեք դրանք արտադրողի կողմից առաջարկված կարգով:

Վերջաբանի փոխարեն կամ Ինչպես ընտրել Go To աստղադիտակ

  1. Ընտրել համապատասխան տեղակայումը (Mount)։ Խորը տիեզերական օբյեկտներ լուսանկարելու համար միանշանակ՝ Հասարակածային, մնացած դեպքերում կարելի է ընտրել նաև Ազիմուտային համակարգ։
  2. Հստակեցնել բյուջեն։ Go To֊ներ կարելի է ձեռք բերել բավականին լայն գնային սահմաններում։ Այնուամենայնիվ հաշվի առ, որ լավ օպտիկան և դիտակից օգտվելու լավ փորձառությունը գումար արժեն։
  3. Դիմիր մասնագետի օգնությանը։ SpaceShop42-ը տրամադրում է անվճար խորհրդատվություն աստղադիտակների հետ կապված ցանկացած հարցում։ Կարող եք ինչպե՛ս նամակ ուղարկել մեր սոցցանցերի էջերին, այնպես էլ զանգահարել մեզ։

#սովորիր_աստղադիտակների_մասին

en_US