Հասարակածային տեղեկայման համակարգի (EQ) շարժիչ

29,900 AMD

Ավելացրեք ավտոմատ հետևման (RA tracking) հնարավորություն հասարակածային տեղակայմամբ աստղադիտակներին։

Only 2 left in stock

Description

Այս հեշտ տեղադրվող RA շարժիչը նախատեսված է հասարակածային (EQ) տեղակայման համակարգով աստղադիտակների, ինչպես նաև CG-2 կամ CG-3 տեղակայման համակարգ ունեցող ցանկացած այլ սարքի համար: Այն կոմպենսացնում  է Երկրի պտույտը՝ թույլ տալով աստղադիտակին ավտոմատ հետևել օբյելտների շարժմանը երկնքում՝ արևելքից արևմուտք:

Երբ աստղադիտակը ճշգրիտ ուղղված է բևեռային աստղին, իսկ շարժիչը միացված է, օգտատերը կարիք ունի կատարել միայն աննշան շտկումներ՝ օբյեկտը երկար ժամանակ օկուլյարի տեսադաշտում պահելու համար: Սա դարձնում է դիտումները շատ ավելի հարմարավետ և արդյունավետ:

Շարժիչն աշխատում է մեկ 9V մարտկոցով, ինչը նշանակում է, որ չկան ավելորդ լարեր, որոնք կարող են խանգարել աշխատանքի ընթացքում: Այն կարող է օգտագործվել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային կիսագնդում. ուղղությունը փոխելու համար պարզապես անհրաժեշտ է փոխել N/S անջատիչի դիրքը:

Սարքի վրա առկա է նաև «Speed Rate Regulator» արագության կարգավորիչը: Քանի որ Արեգակնային համակարգի մարմինները, ինչպիսիք են Արեգակը կամ Լուսինը, շարժվում են այլ արագությամբ, քան հեռավոր տիեզերական օբյեկտները, դուք կարող եք համապատասխանեցնել շարժիչի արագությունը՝ ըստ Ձեր դիտարկման նպատակի:

Տեխնիկական մանրամասներ

Բրենդ: Celestron
Համատեղելիություն: AstroMaster EQ, PowerSeeker EQ, CG-2, CG-3 հետևող համակարգեր
Հետևման առանցք: RA (Right Ascension)
Սնուցում: 9V մարտկոց (ներառված չէ)
Արագության կարգավորում: Այո
Կիսագնդերի ընտրություն: Հյուսիսային / Հարավային (N/S switch)

Հավաքածուն ներառում է RA շարժիչը, տեղադրման համար անհրաժեշտ գործիքներ և օգտագործման հրահանգ:

Q & A

Ask a question
There are no questions yet