Խոսենք այժմ լայն տարածում գտած արևային վահանակների մասին։ Արևային վահանակները մարդկության երկրորդ փորձն են Արեգակի անսահմանափակ էներգիան օգտագործելու և այն իրենց օգտին աշխատեցնելու համար (առաջինը արևային կոլեկտորներն էին՝ արևային ջերմային էլեկտրակայանները)։ Արևային վահանակները ուղղակիորեն էլեկտրաէներգիա են արտադրում, ինչը շատ ավելի արդյունավետ է։ Ուղղակի վերափոխման դեպքում շատ ավելի քիչ էներգիա է կորչում, քան բազմաստիճան վերափոխման դեպքում, ինչպես կոլեկտորներում (արևի լույսի կենտրոնացում, ջրի տաքացում և գոլորշու արտազատում, շոգետուրբինի պտույտ և միայն վերջում էլեկտրաէներգիայի արտադրություն գեներատորի կողմից): Ժամանակակից արևային վահանակները իրենցից ներկայացնում են ֆոտոէլեմենտների (կիսահաղորդչային սարք) հաջորդականություն, որոնք արեգակնային էներգիան ուղղակիորեն վերածում են էլեկտրական հոսանքի։ Արեգակից էներգիան էլեկտրական հոսանքի վերափոխելու գործընթացը կոչվում է ֆոտոէլեկտրական էֆեկտ (ֆոտոէֆեկտ)։


Հիմա փորձենք հասկանալ արևային վահանակների աշխատանքի սկզբունքը։ Նշեցինք, որ վերջիններս բաղկացած են ֆոտոէլեմենտներից՝ կիսահաղորդչային սարքերից։ Կիսահաղորդիչն այնպիսի նյութ է, որի ատոմներում կա՛մ կան ավելորդ էլեկտրոններ (n-տիպի), կա՛մ հակառակը՝ (p-տիպի) (հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք կիսահաղորդիչներին)։ Կիսահաղորդչային ֆոտոէլեմենտը բաղկացած է երկու կիսահաղորդչային շերտից՝ տարբեր հաղորդականությամբ։ Որպես կաթոդ օգտագործվում է n-տիպի շերտ, իսկ որպես անոդ `p-տիպի շերտ: Լույսի ճառագայթների շնորհիվ կիսահաղորդիչը տաքանում է՝ կլանելով էներգիա, որի շնորհիվ n-տիպի կիսահաղորդչի էկելտրոնները պոկվում են և գնում դեպի p-տիպի կիսահաղորդիչ՝ լրացնելու դատարկ տեղերը։ Այսպիսով առաջանում է էլեկտրական հոսանք։
Արևային վահանակների առաջին նախատիպերը ստեղծել է հայկական արմատներով իտալացի ֆոտոքիմիկոս Ջակոմո Չամիչյանը։

Լավագույն արևային վահանակների ՕԳԳ-ն (Օգտակար գործողության գործակից) կազմում է մոտավորապես 15-20%: Հաշվի առնելով այսպիսի ՕԳԳ-ն՝ մեկ քառակուսի մետր վահանակից կարելի է ապահովել ոչ ավելի քան 500 Վտ հզորություն։

en_US