🔊Երևանում վաղը սպասվում է արևոտ եղանակ։
🔊Այս շաբաթ որոշ շրջաններում սպասվում են առատ անձրևներ։
Իսկ ինչպիսի՞ն է եղանակի տեսությունը Միջազգային Տիեզերակայանում։ Հուսով ենք անձրևներ չեն սպասվում, բայց ինչպիսի՞նն է Տիեզերքը, տա՞ք, ցո՞ւրտ, թե՞․․․
Շատերին հետաքրքրում է Տիեզերքում տա՞ք է, թե՞ ցուրտ։
Նախ՝ հստակեցնենք ինչ ենք հասկանում տաք, թե ցուրտ ասելիս։ Առարկաների, միջավայրի տաք կամ ցուրտ լինելը մենք կապում ենք ջերմաստիճանի հետ։ Իսկ ի՞նչ է ջեմնաստիճանն առհասարակ։ Ջերմաստիճանը մեզ շրջապատող մասնիկների (մոլեկուլների, ատոմների) էներգիայի մի մասն է։ Որքան արագ են շարժվում մասնիկները, այդքան ավելի մեծ է նրանց էներգիան, հետևաբար՝ բարձր է ջերմաստիճանը։
Իսկ Տիեզերքում տիեզերական մարմինների միջև տարածությունը գրեթե վակումային է՝ դատարկ։ Այդ դեպքում ինչպե՞ս խոսել Տիեզերքի տաք կամ ցուրտ լինելու մասին։
Չնայած նրան, որ Տիեզերքում տարածությունն այդքան նոսր է, այնուամենայնիվ կան որոշակի քանակությամբ մասնիկներ, որոնց էներգիա են փոխանցում մոտակա աստղերը՝ ճառագայթման տեսքով։ Օրինակ Արեգակնային համակարգի «ջեռուցիչի»՝ Արեգակի, մակերևույթին ջերմաստիճանը հասնում է մոտ 5500 °C:
Մենք ջերմությունը զգում ենք մասնիկների՝ մեր մաշկին բախումների շնորհիվ։ Տիեզերական տարածությունում մասնիկները աստղերի ահռելի ճառագայթման «զոհն» են դառնում, և օժտվում են բավականին մեծ էներգիայով, սակայն միջավայրն այնքան նոսր է, մասնիկներն իրարից այնքան հեռու են, որ մինչև հաջորդ բախումը մասնիկը պետք է անցնի շատ մեծ տարածություն, այսինքն ջերմափոխանակումը գրեթե բացակայում է։ Մասնիկներն այնքան քիչ են և իրարից այնքան հեռու, որ իրենք էներգիան (որը վստահաբար փոքր չէ) փոխանցել չեն կարողանում։
Այնպես որ կարելի է ասել, որ Տիեզերքում ցուրտ է, որի պատճառը միջավայրի նոսրությունն է և պատկերը միանգամայն այլ կլիներ, եթե խտանար միջավայրը, որովհետև ինչպես արդեն նշեցինք, ճառագայթման շնորիվ մասնիկներն օժտված են մեծ էներգիայով։ Բայց դուք մի անհանգստացեք, եթե ինչ որ հրաշքով հայտնվեք Տիեզերքում, չեք հասցնի մրսել😄 Այնուամենայնիվ, ձգտեք չհայտնվել Բումերանգ միգամածությունում(անցեք the link, և կիմանաք, թե ինչու)։
Սակայն միշտ չէ, որ Տիեզեքում արդքան ցուրտ է։ Ինչպես հասկացաք Տիեզերքում տաք կամ ցուրտ լինելը պայմանավորված է միջավայրի խտությամբ։ Այնպիսի հատվածներում, որտեղ նյութի կուտակումներ կան, ջերմաստիճանը միլիոնավոր աստիճանների է հասնում։
Օրինակ միջգալակտիկական տարածությունը լցված է չափազանց հազվադեպ իոնացված գազով (միջգալակտիկական գազ), որի միջին խտությունը 1 դմ³-ում 1 ջրածնի ատոմից պակաս է: Այսիպիսի տարածություններում ջերմաստիճանն ահռելի բարձրանում է։ Միջգալակտիկական գազի ջերմաստիճանը մոտ տասը միլիոն աստիճան է։
Կտրուկ տարբերվում են նաև ջերմաստիճաններն Արեգակնային համակարգի մոլորակների մակերևութին։
- Մերկուրի․ –173 °C -ից +427 °C
- Վեներա․ 460°С-ից 475°C
- Երկիր․ -91,2°C-ից 70,7°С
- Մարս․ -140°C-ից 20°С
- Յուպիտեր․ -145°C-ից 2400°С (Յուպիտերի և հաջորդիվ գազային մոլորակների դեպքում հաշվի է առնվում ջերմաստիճանը ամպերի և միջուկի ներսում, քանի որ գազային մոլորակները մակերևույթ չունեն)
- Սատուրն․ -175°С-ից 11700°С
- Ուրան․ -224°С-ից 4737°С
- Նեպտուն․ -217°С-ից 7000°С
Ինչպես տեսնում եք մենք բավականին հաջող ջերմաստիճան ունեցող մոլորակի վրա ենք հայտնվել, չնայած հարցը հռետորական է․ միգուցե մենք հենց այդ բարենպաստ ջերմաստիճանի արդյունքն ենք))
Առջևում ձմեռն է, այնպես որ փորձեք հայտնվել Տիեզերքի տաք վայրերում։ 😅