Description
Հիբրիդային դոբսոնյան աստղադիտակ:
Ոչ մի այլ դիտակով ավելի շատ տիեզերական լույս չեք հավաքի ձեր գումարի դիմաց, որքան լավ դոբսոնյան գնելիս: Դիտակի քանդումը լրացուցիչ գործիքներ չի պահանջում, այսպիսով ապահովելով այս մեծ դիտակի անխափան տեղափոխումը նույնիսկ փոքր մեքենաներում: Ամբողջ կառուցվածքը օպտիմիզացված է առավելագույն կոշտության համար՝ նվազագույն քաշով:
Իդեալական տարբերակ է խորը երկինքն (գալակտիկաներ, միգամածություններ) ուսումնասիրելու համար։ 254 մմ տրամագծով հայելին 1792 անգամ ավելի շատ լույս է հավաքում, քան անզեն աչքը: Մոլորակների և խորը երկնքի օբյեկտների դետալները տեսանելի կլինեն նույնիսկ անփորձ դիտորդների համար:
Ունի երկու օկուլյար՝ 26մմ և 10մմ ֆոկուսային հեռավորությամբ, Լուսնի ֆիլտր և Լուսնի քարտեզ, նշանոց, կոլիմացիոն գործիք։
Դիտակի հետ որպես ՆՎԵՐ կստանաք նաև դոբսոնյան աստղադիտակի ծածկոց, որը կբարելավի օկուլյարների կոնտրաստը և ցողից կպաշտպանի առաջնային հայելին:
Տեխնիկական մանրամասներ
ֆոկուսային հարաբերությունը։ f/5
Ֆոկուսային հեռավորությունը։ 1270 մմ
Առաջնային հայելու տրամագիծը։ 254 մմ
Օկուլյարներ։ 10 մմ, 26 մմ պլլոսլ
Խոշորացում։ 130x, 50x
Մինիմում օգտակար խոշորացում։ 24
Մաքսիմում տեսական խոշորացում։ 500x
Երկրոդայինի ծածկած մակերեսը : 24%
Հայելու hենման կետերը: 9
Ձողերի երկարությունը: 64 սմ
Ձողերի հաստությունը։ 20 մմ
Երկրորդայինի շրջանակի տրամագիծը։ 38 սմ
Երկրորդայինի շրջանակի քաշը։ 3 կգ
Երկրորդականի շրջանակի բարձրությունը։ 17 սմ
Հայելիի տուփի բարձրություն: 42.5 սմ
Հայելիի տուփի քաշը։ 16 կգ
Բարձրությունը, երբ դիտակը նայում է զենիթ։ 119 սմ
Հավաքածուն ներառում է հիբրիդային դոբսոնյան դիտակ, երկու օկուլյար ( 26մմ և 10մմ ), լուսնային ֆիլտր, Լուսնի քարտեզ, նշանոց, կոլիմացիոն գործիք, ծածկոց։
ԿԱՐԵՎՈՐ
Աստղադիտակը բացվել է մեկ անգամ STARMUS ֆեստիվալի ժամանակ, այնուհետև մասնագիտական ստուգում անցնելուց հետո հավաքվել՝ ինչպես նորը:
Սակայն հնարավոր են որոշակի շահագործման հետքեր, փոքրիկ բծեր, փաթեթավորման տուփի վրա որոշակի պատռվածքներ որոնք ամենևին չեն խանգարում աստղադիտակի ֆունկցիոնալությանը:
Սակայն հնարավոր են որոշակի շահագործման հետքեր, փոքրիկ բծեր, փաթեթավորման տուփի վրա որոշակի պատռվածքներ որոնք ամենևին չեն խանգարում աստղադիտակի ֆունկցիոնալությանը:
Hrayr Mkrtchyan (verified owner) –