Այս տարվա հունիսի 21-ը ամառային արևադարձի օրն է։ Իսկ ի՞նչ է արևադարձը։ Դա այն պահն է, երբ Արեգակը՝ շարժվելով խավարածրով (էկլիպտիկա), անցնում է երկնքի երկնային հասարակածի նկատմամբ ամենահյուսիսային կամ ամենահարավային կետով։ Դրանք երկուսն են՝ ամառային և ձմեռային։ Արևադարձի օրը կլինի տարվա ամենաերկար կամ ամենակարճ օրը՝ կախված ձեր գտնվելու վայրից: Արևը երկնքում գտնվում է սովորականից ավելի բարձր (կամ ցածր), ուստի ցերեկային ժամերը երկարում են (կամ կարճանում)։


Հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսին, երբ Արեգակը գտնվում է երկնային հասարակածի նկատմամբ ամենահյուսիսային կետում: Հարավային կիսագնդում դա տեղի է ունենում դեկտեմբերին, երբ Արևը ամենահարավում է:
Ձմեռային արևադարձի դեպքում հակառակն է․ Հյուսիսային կիսագնդում տեղի է ունենում դեկտեմբերին, Հարավային կիսագնդում՝ հունիսին։

Այս տարի ամառային արևադարձը կդիտվի հունիսի 21-ին ՝ Գրինվիչի ժամանակով 03:32 (Երևանի ժամանակով առավոտյան 07:32):

hy