Սատուրն մոլորակը հայտնի է իր գեղեցիկ օղակներով։ 

Իսկ գիտե՞ք, թե ինչպես են նրա օղակները առաջացել։ 

17-րդ դարում Հյուգենսը, դիտելով Սատուրնի օղակը, պատկերացրեց, որ դա մոլորակի շուրջը պտտվող միասնական պինդ օղակ է։

Սակայն 1984 թ.-ին ֆրանսիացի մաթեմատիկոս Էդուարդ Ռոշը ցույց տվեց, որ ցանկացած մոլորակի համար կա արբանյակի նվազագույն հեռավորության սահման՝ Ռոշի սահման, որից ներս հայտնվելու դեպքում արբանյակը բեկորների կբաժանվի, այդ սահմանից ինչքան ներս գտնվի արբանյակը նրա բեկորները էլ ավելի կմանրանան։

Այսինքն Սատուրնի օղակները առաջացել են Սատուրնի մակընթացային ուժերի ազդեցությամբ, որոնք մասնատել են նրան չափից շատ մոտեցած երկնային մարմիններին։

Օղակները իրականում կազմված են միկրոմասնիկային չափերից մինչև 7 մ-ի հասնող մարմիններից, որոնք հիմնականում իրենցից ներկայացնում են բնական սառույցից կազմված փաթիլների միավորումից առաջացած փխրուն ձնագնդեր։ 

Արբանյակների խոտորող ազդեցության հետևանքում Սատուրնի օղակները իրարից բաժանված են նեղ ճեղքերով, այդ ճեղքերից ամենամեծը կոչվում է Կասինիի ճեղք։

Սատուրնի օղակները լավ երևում են սովորական աստղադիտկաներով տեսնելիս, այն Հայաստանից հնարավոր է տեսնել արևամուտից հետո, սակայն շտապեք՝ շուտով այն այնքան մոտ կլինի արևին, որ երեկոյան հնարավոր չի լինի դիտել, իսկ հետո պետք է ստիպված լինենք սպասել մինչև արևածագ այն դիտելու համար։

hy