Ճախրելով Տիեզերքում՝ տիեզերանավերը ճանապարհորդում ու տիեզերական օբյեկտների հրաշք պատկերներ են փոխանցում մեզ։ Սակայն որոշ տիեզերանավեր ունեն այնպիսի սարքեր, որոնք ունակ են ռադիոճառագայթներ որսալ։ Գիտնականները դրանք վերածում են ձայնային ալիքների և մենք հնարավորություն ենք ունենում լսելու, այսպես կոչված, Տիեզերքի ձայնը։ Տիեզերքում, բնականաբար, այդ ձայները լսել չենք կարող, որովհետև ձայնի տարածման համար անհրաժեշտ է նյութ, միջավայր, իսկ Տիեզերքում ձայնի տարածման համար միջավայր չկա։ Մարդու ականջը ձայնն ընկալում է օդի մոլեկուլների տատանումների շնորհիվ և վակուումում տարածվել չի կարող։Վերադառնանք տիեզերական օբյեկտներից եկող ռադիոալիքներին։ Այս ռադիոալիքները կարելի է «կարդալ» ինտերֆերոմետր կոչվող հատուկ սարքի միջոցով։ Աստղագիտական ինտերֆերոմետրի աշխատանքի սկզբունքը կայանում է հետևյալում․ ենթադրենք, որ երկու ալեհավաք ուղղված է դեպի տիեզերական X մարմինը: Քանի որ ռադիոալիքները Տիեզերքում տարածվում են հաստատուն արագությամբ, X օբյեկտից արձակվող ռադիոալիքները իրարից որոշակի հեռավորության վրա դրված ալեհավաքներին կհասնեն տարբեր ժամանակահատվածներում։ Դրանից հետո երկու ալեհավաքների ազդանշանները կարելի կլինի ինտերֆերենցել (տարածության մեջ ալիքների վերադրում), իսկ ստացված ազդանշանից ստանալ աղբյուրի վերաբերյալ ցանկալի տեղեկատվությունը:
Այս տեսանյությում ներկայացված է Արեգակնային համակարգի մոլորակների (և նրանց որոշ արբանյակների), Լուսնի և Արեգակի ձայները։
Իսկ վերջում չմոռանաք մեզ հետ կիսվել, թե որ տիեզերական օբյեկտի մեղեդին Ձեզ ամենաշատը գերեց))