«Ընկնող աստղերն» իրականում երկնաքարեր են, որոնք մթնոլորտի հետ շփման արդյուքում բռնկվում են և ընկնող աստղի տպավորություն ստեղծում։ Հսկայական արագությամբ՝ վայրկյանում մինչև 50 կիլոմետր կամ ավելի, անցնելով Երկրի մթնոլորտի միջով՝ նրանք հարվածում են օդի մասնիկներին և ուժեղ դիմադրություն են զգում: Արդյունքում, արդեն մոտ 120 – 150 կմ բարձրության վրա նրանք տաքանում ու հասնում են մինչև մի քանի հազար աստիճան ջերմաստիճանի և վերածվում շիկացած գազի՝ արագ ցրվելով օդում։ Նրանք կարծես այրվում են օդում Երկրից 50-80 կմ բարձրության վրա։

Այդպիսի երկնաքարեր կարելի է տեսնել ամեն պարզ գիշեր, պարզապես պետք է որոշ ժամանակ նայել երկնքի որոշակի հատվածի։ Սակայն լինում են ժամանակահատվածներ, երբ այդ երևույթն առավել ակտիվանում է, այսպես կոչված աստղային անձրևներ են տեղում։

Օրինակ, ամեն տարի օգոստոսին դիտվում է Պերսեիդների աստղաթափը, որին քաջ տեղյակ կլինեն հատկապես մեր հետևորդներ, շատերդ էլ նույնիսկ մասնակցել եք արդեն ավանդույթ դարձած աստղաթափի աստրոտուրերին։

Կադր՝ Պերսերիդների մեր աստրոտուրից
Կադր՝ Պերսերիդների մեր աստրոտուրից
Պերսեիդների աստղաթափ
hy