Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մեր մոլորակը միևնույն կողմով։


Լուսինը միակ երկնային մարմինն է, ուր մարդ արարածը ոտք է դրել։
Լուսինը ձևավորվել է մոտ 4,5 միլիարդ տարի առաջ՝ Երկրի ձևավորումից անմիջապես հետո։ Չնայած նախկինում Լուսնի ձևավորման մի քանի վարկած կար*, ներկայումս ամենատարածված բացատրությունն այն է, որ Լուսինը ձևավորվել է Երկրի և Մարսի փոխազդեցության պատճառով առաջացած մնացորդներից։

*Լուսնի առաջացման վարկածները․
-Կենտրոնախույս բաժանման վարկած․ կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ արագ պտտվող նախաերկրից առանձնացել է մի կտոր, որից հետո ստեղծվել է Լուսինը: Այս վարկածը կատակով կոչվում է «դուստր»:
-Գրավման վարկած․ Երկիրն ու Լուսինը ստեղծվել են ինքնուրույն՝ Արեգակնային համակարգի տարբեր մասերում: Երբ Լուսինը անցավ Երկրի ուղեծրին մոտ, այն գրավվեց Երկրի գրավիտացիոն դաշտի կողմից և դարձավ նրա արբանյակը: Այս վարկածը կատակով կոչվում է «ամուսնական»:
-Համատեղ առաջացման վարկած․ Երկիրն ու Լուսինը ստեղծվել են միաժամանակ ՝ միմյանց սերտ հարևանությամբ (կատակով ՝ «քրոջ» վարկած):
-Գոլորշացման վարկած․ նյութի զգալի զանգվածներ հալված նախաերկրից գոլորշիացան տիեզերք, որոնք այնուհետև սառեցին, խտացան ուղեծրում և կազմեցին նախալուսին (կատակով ՝ «զույգի» վարկած):
-Շատ լուսինների վարկած․ մի քանի փոքր արբանյակներ գրավվել են Երկրի ծանրության ուժի կողմից, այնուհետև նրանք բախվել են միմյանց, ոչնչացել և դրանց բեկորներից առաջացել է ներկայիս Լուսինը (կատակով՝ «դիալեկտիկական» վարկած):
-Բախման վարկած․ նախաերկիրը բախվել է մեկ այլ երկնային մարմնի հետ, և Լուսինը առաջացել է բախման ընթացքում արտանետված նյութից:

hy