Մեր տիեզերական ամենամոտ հարևանը Անդրոմեդա գալակտիկան է։ Ծիր Կաթինն ու Անդրոմեդան շարժվում են իրար ընդառաջ և կբախվեն մի քանի միլիարդ տարի անց։ Անդրոմեդան այժմ մեզանից հեռու է 2,5 միլիարդ լուսատարով։
Մինչև վերջերս գիտնականները համոզված էին, որ բախումից ամենաշատը կտուժի հենց մեր գալակտիկան, որովհետև այն փոքր է, քան հարևան Անդրոմեդան։ Հիմա այդ համոզմունքը չկա․ Միջազգային Տիեզերական Կայանի վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իրականում Անդրոմեդան մի փոքր է ծանր մեր գալակտիկայից։
Ծիր Կաթինի ու Անդրոմեդայի բախումը կհանգեցնի նրան, որ աստղերի մի մասը, հզոր գրավիտացիոն ազդեցությունների հետևանքով, կանցնի միջգալակտիկային տարածություն։ Գալակտիկաների միջուկները մի քանի միլիոն տարի կպտտվեն իրար շուրջ, և վերջ ի վերջո կդառնան մի ամբողջություն՝ առաջացնելով մեկ մեծ գալակտիկա։
Խոսելով գալակտիկաների միաձուլման մասին՝ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի աստղաֆիզիկոս Ռաշիդ Սյունյաևը ասում է, որ այն տեղի կունենա 3-5 միլիարդ տարի անց։ «Երկրացիների համար դա կլինի ոչ ուրախալի տեսարան, եթե մեր մոլորակի վրա այդ ժամանակ որևէ մեկը գոյություն ունենա։ Մեր Արեգակնային համակարգը կզգա անսովոր արագացում, մեզ կնետի մեր գալակտիկայից հեռու ինչ-որ տեղ։ Դա կլինի զարմանալի թռիչք աստղերի այդպիսի խառնաշփոթի միջով»,-ասում է ակադեմիկոսը։