Աստրոֆեստ

Միավորելով գիտությունը, մշակույթը և համայնքները

Սպասեք հաջորդ աստրոտուրի
Օր
:
Ժամ
:
Րոպե

Օրակարգը և կառուցածքը

man watching sky

Ի՞նչ է Աստրոֆեստը

Աստրոֆեստը փառատոն է, ուղղված Աստղագիտության հանրայնացմանը, մշակույթի համադրմամբ։
Այն միավորում է երաժշտությունը, գիտական դասախոսությունները, մշակույթի, սնունդի և գիտահանրամատչելի տաղավարները և ամենակարևորը՝ Աստղադիտումները, հզոր աստղադիտակներով և Պերսեիդների աստղաթափի դիտումը։ 

Աստղադիտումներ

Հզոր աստղադիտակներով, մասնագետ աստղագետ-ֆիզիկոսների ուղղեկցությամբ։

Աստղաթափ

Հնարավորություն տեսնելու ժամում մի քանի տասնյակ «ընկնող աստղեր» Հայաստանի ամենամութ քաղաքներից մեկում, խորհրդավոր միջավայրում, երաժշտության, խարույկի և աստղադիտակների կողքին։

Հանրամատչելի դասախոսություններ

Գիտահանրամատչելի հանրային  դասախոսություններ հայերենով, անգլերնով և ռուսերենով, երիտասարդ գիտնականների, ինժեներների և մասնագետների կողմից։ Բացառիկ հնարավորություն սովորելու ոլորտի մասնագետներից Տիեզերքի գաղտնիքները։

Համերգային ծրագիր

Սիրված խմբեր, որոնք իրենց կատարմամբ միջավայրը կդարձնեն էլ ավելի տիեզերական ու առեղծվածային։ Իսկ վերջում DJ, ով աստղադիտման ընթացքը կդարձնի խորհրդավոր։ 

Վարպետաց դասեր

Ֆիզիկայի փորձեր, AR/VR փորձառություններ օրվա ընթացը ուսուցողական, զվարճալի և հետաքրքիր դարձնելու համար։ 

Սննդի տաղավարներ

Տեղական սնունդ, foodtrack-ներ, տեղական արտադրանք, ամբողջ օրը վայելելու համեղ ուտեստները մաքուր օդին։

Խարույկ և գիշերակաց

Աստղադիտումների գիշերային միջավայրում կարող եք խորովել զեֆիր, նստել խարույկի շուրջ, վայելել աստղազարթ երկինքը և հարյուրավոր «ընկնող աստղերը»։ Ամբողջ երեկո աստղադիտակներով վայելել տիեզերական հրաշքները ու չմտածել տուն գնալու մասին, քանի որ կարող ենք հենց տեղում վրանային գիշերակաց ունենալ։ 

Մեր խոսնակները

Ե՞րբ, որտե՞ղ

Ջերմուկ

Օգոստոսի 10-11

Պերսեիդների աստղաթափի պիկի սկզբի գիշերը

Աստրոֆեստի կոնկրետ վայրը

Աստրոֆեստի մուտքը ազատ է

Համերգի գոտին, դասախոսությունները անվճար են։ 
Հանրային հատվածում լինելու են մի քանի աստղադիտակներ, որոնցից  մասնագետի ուղղեկցությամբ դիտելը ԱՆՎՃԱՐ է։ 
Խարույկները, պառկել և երկնքին նայելը անվճար է։ 

Տեղում սնունդը, այլ վճարովի ծառայությունները  և 
Ջերմուկ հասնելու տրանսպորտային ծախսերը պետք է հոգաք ինքներդ։ 

Աստրոֆեստին լինելու է առանձնացված սահմանափակ վճարովի գոտի հատուկ առավելություններով։

Ցանկանու՞մ ես քեզ ավելի հատուկ զգալ

Բացահայտիր VIP տոմսերի առավելությունները

VIP

Առանձնացված հարմարավետ զոնա հատուկ մարդկանց համար
Դ 17900
  • Աստղադիտակներից առանց հերթ օգտվելու հնարավորություն*
  • Առանձնացված զոնա Սթար Փարթիի համար
  • Նստատեղերով և արևից պաշտպանված զոնա
  • Երեկոյան հյուրասիրություն
  • Առանց հերթ սպասարկում սննդի կետերում****
  • Դիտում հատուկ թվային Unistellar աստղադիտակից

VIP

Առանձնացված հարմարավետ զոնա հատուկ մարդկանց համար
Դ30000
Դ 25000
  • Աստղադիտակներից առանց հերթ օգտվելու հնարավորություն*
  • Առանձնացված զոնա Սթար Փարթիի համար
  • Նստատեղերով և արևից պաշտպանված զոնա
  • Մեկ զովացուցիչ ըմպելիք և ուտելիք օրվա ընթացքում**
  • Երեկոյան հյուրասիրություն
  • Ալկոհոլային խմիչքների զոնա ***
  • Առանց հերթ սպասարկում սննդի կետերում****
  • Դիտում հատուկ թվային Unistellar աստղադիտակից

Հատուկ VIP

Առանձնացված հարմարավետ զոնա ավելի հատուկ մարդկանց համար
Դ 22900
  • Ամեն ինչ VIPում
  • Վրանային գիշերակաց

Հատուկ VIP

Առանձնացված հարմարավետ զոնա ավելի հատուկ մարդկանց համար
Դ35000
Դ 30000
  • Ամեն ինչ VIPում
  • Վրանային գիշերակաց

Արագ check-out

* Եթե եղանակը թույլ չտա դիտում անել, դուք կստանաք 5000 դրամ ձեր Space42 բալանսին, աստրոտուրի համար

**Գործում են սահմանափակումներ

***Խմիչքի արժեքը տոմսի մեջ ներառված չէ

****Կգործի առանձին կետ VIP ների համար

VIP տոմսերը տեղում չեղարկել հնարավոր չէ։

Ինչպե՞ս գալ Աստրոֆեստի վայր

Աստրոֆեստի վայր հնարավոր է հասնել ավտոբուսներով։

Մեկնում

Օգոստոսի 10, 9:00

Վերադարձ

Օգոստոսի 10, 23:30*
Օգոստոսի 11, 14:00-15:00*

*Ջերմուկից

Իսկ գուցե «պապուծի» մեքենայով հետդ մարդ բերես, կամ դու ինչ-որ մեկի հետ գաս

Հասիր Ջերմուկ մեքենայով, ու գումար էլ աշխատիր

Իսկ գիշերակա՞ցը

Սկսած 2500 դրամից

Մեր համագործակիցները լավագույն պայմաններ են առաջարկում, թե՛ հյուրանոցներում, թե՛ վրաններում գիշերելու համար։ 

Հյուրանոցներում և հյուրատներում գիշերելու համար անցեք հղումով, կապնվեք, տեղեկացրեք որ Աստրոֆեստի մասնակից եք և ստացեք զեղչեր։

Վրանային գիշերակացի համար լրացրեք այս հայտը։
Գնացուցակը։

Կազմակերպիչներ

Հովանավոր

VIP հատվածի գործառնական պատասխանատու

Աստրոֆեստի իրականացմանը նպաստում են

Previous
Next

Powered by

Հաճախ տրվող հարցեր

Մենք գիտենք, որ շատ հարցեր ունեք, ահա դրան պատասխանները

Աստրոֆեստին մասնկացելու համար պետք է ունենալ ցանկություն մասնակցելու խոշոր աստղագիտական փառատոնի, լսելու լավ երաժշտություն և վայելելու աստղաթափը չքնաղ Ջերմուկից։

Աստրոֆեստին Ջերմուկ կարող եք հասնել փառատոնի գլխավոր տրանսպորտային գործընկերոջ «Կանչ» Travel-ի հետ, որն ունի հատուկ առաջարկ։ Տրանսպորտի տոմսերը ձեռք բերելու համար զանգահարեք 093240501 կամ  099240501։ Որպես այլընտրանքային տարբերակ կարող եք Ջերմուկ գալ՝ օգտվելով PoPuti հավելավածից, գրանցվել որպես վարորդ կամ ուղևոր և երթուղին կիսել այլ Ջերմուկ եկողների հետ։

Փառատոնին գիշերակացի համար կարող եք տեղում վարձակալել վրանային պարագաներ՝ արժեքներին ծանոթանալու համար անցեք հղումով։ Ինչպես նաև կարող եք մնալ հյուրանոցում կամ հյուրատանը։

Փառատոնը մասնակցության սահմանափակում չունի։ Կարող եք մասնակցել և՛ միայն առաջին օրը, և՛ երկու օրերին էլ։ Նույնիսկ օգոստոսի 10-ին երեկոյան գնալու դեպքում տեսած կլինեք բավականին շատ բան։

Աստրոֆեստին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, տիեզերքի սիրահարները և այն մարդիկ ովքեր ուզում են անցկացնել հրաշալի ժամանակ, լսել որակյալ երաժշտություն, գիտական հանրամատչելի ելույթներ և տեսնել գեղեցիկ աստղաթափ։

Այո, երեխաները կարող են մասնակցել փառատոնին։ Նրանց համար կլինեն հետաքրքրաշարժ ֆիզիկական փորձեր, գիտահանրամատչելի ելույթներ, մաստեր-կլասներ և այլ հետաքրքիր բաներ։

Ոչ, փառատոնին ընտանի կենդանիներ բերել չի թույլատրվում։

VIP տոմս կարող եք ձեռք բերել Eventhub, TelCell, EASYPAY, FastTicket հավելվածներից և Space42 կայքից։

VIP տոմսը ներառում է մի շարք առավելություններ միջոցառումն ավելի հարմարավետ վայելելու համար։ Առավելությունները ներառում են՝ առանձնացված զոնա Սթար փարթիի համար, սեղանի և նստելու հնարավորություն, ցերեկը արևից պաշտպանվելու հարմարություններ, երեկոյան ժամի հյուրասիրություն, ալկոհոլային խմիչքների հնարավորություն առանձնացված զոնայում (ներառված չէ տոմսի մեջ), զովացուցիչ խմիչքի և ուտելիք ցերեկվա ընթացքում, առանց հերթ սպասարկում սննդի կետերից ցերեկային ժամերին, աստղադիտումների ժամանակ առանց հերթ դիտումներ զբոսավարների ուղեկցությամբ։ 

Աստղադիտակով կարող են դիտել բելերը։ Եթե չունեք VIP տոմս, ապա աստղադիտմանը կարող եք մասնակցել հանրային գոտում։

Միացեք տիեզերական փառատոնին

Ձգացեք ձեզ ավելի հատուկ

Դեռ հարցեր ունե՞ս

hy