Նկարագրություն
Սեղանի հետաքրքիր, ռազմավարական, քարտային խաղ։ Խաղի բարդությունը աճում է խաղի ընթացքումը, ինչը հնարավորություն է տալիս խաղալու տարբեր մակարդակների խաղացողներին։ Ըստ խաղի պայմանների գիտնականները ենթադրում են, որ Արեգակնային համակարգում կա 9-րդ առեղծվածային մոլորակ։ Խաղի մասնակիցներից պահանջվում է միանալ տիեզերական արկածներին ՝ պարզելու համար, թե արդյոք ճշմարիտ են այդ ենթադրությունները: Խաղը ներառում է 50 տարբեր առաքելություններ Արեգակնային համակարգում, յուրաքանչյուր 5-10 րոպե տևողությամբ։ Հաղթանակի համար պահանջվում է թիմային խաղ և, իհարկե, տիեզերական հետաքրքրություն։
Մասնակիցների քանակը պետք է լինի 3-5 (տարիքային սահմանափակումը՝ 10+): Խաղի տևողությունը՝ 20 րոպե։ Խաղատուփը ներառում է՝ 40 մեծ քարտ, 5 հիշեցման քարտ, 36 փոքր քարտ, 1 հրամանատարի քարտ, 10 առաջադրանքի քարտ, 5 ռադիոհաղորդակցման քարտ, 1 արտակարգ իրավիճակի ազդանշանի քարտ և խաղի կանոնների գրքույկ։
Տեխնիկական մանրամասներ
Չափերը։ 13 սմ x 4,3 սմ x 18 սմ
Քաշը։ 280 գ
Մոդելի համարը։ THA691868
Արտադրության երկիր։ Լեհաստան
Տարիքային սահմանափակում։ 10+
Կարծիքներ
Այստեղ դեռ չկան կարծիքներ։