Wonderers Տիեզերական Չելենջ շիշ

7,900 AMD

Wonderers Տիեզերական Չելենջ շիշ

Առկա է

SKU: 5291 Կատեգորիա

Նկարագրություն

Այս շիշը ավելին է, քան պարզապես ջրի շիշ, այն տիեզերքը բացահայտելու քո հնարավորությունն է: Շշի վրա պատկերված են 19 իրական աստղագիտական օբյեկտներ, որոնք կարող ես դիտել աստղադիտակի միջոցով: Յուրաքանչյուր դիտված օբյեկտի համար ավելացրու՛ գունավոր կպչունիք՝ ձեր հաջողությունը նշելու համար։

 

🔭 Դիտիր և բացահայտիր
✅ Օրիոնի (Հայկի) միգամածությունը
✅ Սատուրնի օղակները
✅ Յուպիտերի ամպային գծերը
✅ Մարսի բևեռագդակները
✅ Անդրոմեդա գալակտիկան
… և էլի շատ տիեզերական հրաշքներ!

 

💡 Հարմար է բոլորի համար
Եթե չունես սեփական աստղադիտակ, մի անհանգստացիր: Մենք կազմակերպած աստղադիտումներ, որին կարող ես միանալ և իրական կյանքում ուսումնասիրել երկնքի հրաշքները:

 

🌊 100% ջրակայուն ինքնակպչուններ
Մի անհանգստացիր խոնավության համար: Այս հատուկ պիտակները ջրակայուն են և պատրաստված են, որպեսզի դիմանան անգամ տիեզերական պայմաններին։ 😉

 

📸 Իրական աստրոլուսանկարներ
Շշի վրա պատկերված աստղագիտական օբյեկտների մեծ մասը նկարված են հայ աստղալուսանկարիչ @confusedflatearther (Տիգրան Արզումանյան)-ի կողմից:
Նրա անհավանական լուսանկարները կարող ես տեսնել իր էջում:

 

Վերածի՛ր աստղադիտումը խաղի։
Այս շիշը ոչ միայն ոգեշնչում է բացահայտել տիեզերքը, այլև դարձնում է աստղադիտումը ավելի հետաքրքիր և անձնական փորձառություն:

 

Տեխնիկական Մանրամասներ
  • Տարողություն: 600 մլ
  • Չափեր:
    • Բարձրություն՝ 22 սմ
    • Լայնություն՝ 6.5 սմ
  • Նյութեր:
    • Շիշ՝ բարձրորակ ալյումին
    • Խցան՝ ամուր ABS պլաստիկ
    • Ջրի արտահոսքի համար օղակ՝ ռետինե (Օ-օղակ)
    • Կարաբին՝ մետաղական
  • Կափարիչ:
    • 2 տեսակի,
    • Էրգոնոմիկ դիզայն՝ հեշտ բացելու և փակելու համար
    • Հերմետիկ փակվող՝ կանխում է հեղուկի արտահոսքը
  • Կարաբին:
    • Ամրակ՝ հեշտ ամրացնելու համար ուսապարկին, գոտուն կամ այլ սարքավորման
  • Հատկություններ:
    • Թեթև և դիմացկուն
    • Հեշտ մաքրվող
    • Չի պահպանում հոտեր և համեր
    • Հարմար է սպորտային և բացօթյա գործունեության համար
  • Գույն: սպիտակ, վրան տպված սև սպիտակ նկարներով

Հարց ու Պատասխան

Հարց տալ
Դեռ հարցեր չկան