Նկարագրություն
Sky-Watcher MAK127 AZ աստղադիտակը հիանալի ընտրություն կլինի նրանց համար, ովքեր երազում են ոչ միայն ուսումնասիրել, այլև լուսանկարել Տիեզերքը։ Այս դիտակով կարող եք դիտել Լուսինը, Արեգակնային համակարգի մոլորակները և դրանց արբանյակները, հեռավոր միգամածությունները, գալակտիկաները և աստղային փնջերը: Հստակ ցույց է տալիս բոլոր աստղագիտական օբյեկտները և նվազագույնի է հասցնում աբերացիաները։ Աստղադիտակի հիմնական առանձնահատկությունը համակարգչով առաջնորդվող ազիմուտային տեղակայման համակարգն է, շարժիչները ապահովում են սահուն ընթացք, չեն առաջացնում ցնցումներ: Կոմպակտ է և թեթև, տեղադրված է թեթև ալյումինե եռոտանու վրա, բարձրությունը կարգավորվող ոտքերի շնորհիվ այն ապահով կանգնում է նույնիսկ անհարթ մակերեսների վրա։
Տեխնիկական մանրամասներ
Արտադրող։ Sky-Watcher
Օպտիկական դիզայն։ Maksutov-Cassegrain
Օբյեկտիվի տրամագիծ։ 127 մմ
Օկուլյարներ։10 մմ (150х), 25 մմ (60х)
Ֆոկուսային հեռավորություն։ 1500մմ
ֆոկուսային հարաբերություն։ f/11.8
Մաքսիմում աստղային մեծություն։ 13
Մաքսիմում օգտակար խոշորացում։ 254x
Քաշ։ 11 կգ
Երաշխիք։ 3 տարի
Կարծիքներ
Այստեղ դեռ չկան կարծիքներ։