Նկարագրություն
Պարզունակ մեխանիկայով փոքր աստղադիտակները հազիվ բավարարում են Մարսի բևեռային հատվածները կամ Սատուրնի օղակները տեսնելու համար: Իսկ ավելի մեծ աստղադիտակներ, ինչպիսին է Շմիդտ-Կասեգրանը, շատ թանկ արժեն: Պարզ, բայց արդյունավետ մեխանիզմների հնարամիտ համադրությամբ հնարավորինս մեծ բացվածքով Դոբսոնյան աստղադիտակը դիտողին հնարավորություն է տալիս տեսնել խորը տիեզերական մարմիններ: Ոչ մի այլ դիտակով ավելի շատ տիեզերական լույս չեք հավաքի ձեր գումարի դիմաց, որքան լավ դոբսոնյան գնելիս:
Դիտակի քանդումը լրացուցիչ գործիքներ չի պահանջում, այսպիսով ապահովելով այս մեծ դիտակի անխափան տեղափոխումը նույնիսկ փոքր մեքենաներում: Ամբողջ կառուցվածքը օպտիմիզացված է առավելագույն կոշտության համար՝ նվազագույն քաշով:
Ունի երկու օկուլյար՝ 26մմ և 10մմ ֆոկուսային հեռավորությամբ, Լուսնի ֆիլտր և Լուսնի քարտեզ, նշանոց, կոլիմացիոն գործիք։
Դիտակի հետ որպես ՆՎԵՐ կստանաք նաև դոբսոնյան աստղադիտակի ծածկոց, որը կբարելավի օկուլյարների կոնտրաստը և ցողից կպաշտպանի առաջնային հայելին:
Կարծիքներ
Այստեղ դեռ չկան կարծիքներ։